Ալյոնա Իվ (եբրայերեն՝ אלונה איב‎, նոյեմբերի 30, 1979(1979-11-30), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), իսրայելցի դերասանուհի և ռեժիսոր։ Իսրայելական հեռուստատեսությունում նկարահանվում է հեռուստասերիալներում։ Կարճամետրաժ ֆիլմերի ու տեսանյութերի ռեժիսոր[1]։

Ալյոնա Իվ
ռուս.՝ Алёна Овсянник
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1979(1979-11-30) (44 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունՏեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, թատրոնի դերասանուհի, ռեժիսոր, կինոպրոդյուսեր և կասկադյոր
 Alona Yiv Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լենինգրադում։ Մանկությունն անց է կացրել Թիխվինում։ 14 տարեկանում երիտասարդական ծրագրի շրջանակներում մեկնել է Իսրայելի Նաալե քաղաք։ Նա ապրել է Միշմար Հա-Էմեկ կիբուցում, իսկ հետո՝ Դավիթ Ռազիելի երիտասարդական գյուղում։ Միջին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայֆայի Տեխնիոն Իսրայելի տեխնոլոգիական համալսարանի մաթեմատիկայի բաժինը։

Դերասանական կարիերա խմբագրել

21 տարեկանում նա իրեն նվիրել է արվեստին և Երուսաղեմում ընդունվել Խադասա քոլեջի կինեմատոգրաֆիայի բաժին։ Միաժամանակ սովորել է դերասանական բաժնում և նկարահանվել «Կրտսերը» ֆիլմում (2006)։ Նկարահանվել է իսրայյելական սերիալում և հեռուստատեսային գովազդում, որտեղ եղել է որպես կասկադյոր։

Միաժամանակ աշխատել է ռեժիսոր Ավի Մալկայի օգնական։

2010 թվականին իսրայելական «Կապույտ Նատալի» սերիալում նա խաղացել է կնոջ գլխավոր դեր։ Խաղացած դերի համար նրան առաջադրվել է իսրայելական հեռուստատեսության տարվա լավագույն դերասանուհու մրցանակով[2]։ «Գաշեր» կինոթատրոնում, «Ջոն Ժուան» ներկայացման ժամանակ նա խաղացել է Դոն Աննայի դերը[3]։

2012 թվականին նա խաղացել է «Հինգերորդ երկինք» ֆիլմում, ռեժիսոր՝ Դանի Ցվի-Ռիկլիս[4]։ Միաժամանակ իր դերասանական կարիերայի ընթացքում եղել է շատ կարճամետրաժ ֆիլմերի ու տեսահոլովակների ռեժիսոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ishim site
  2. Alena Yiv as Yulia Արխիվացված 2013-10-17 Wayback Machine, Walla! (եբրայերեն)
  3. «Litvin Agency site». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Be-rakia hamishi, in Israeli Film Academy site (եբրայերեն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյոնա Իվ» հոդվածին։