Ալմա (երգչուհի)

ֆինն երգչուհի և երգահան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալմա (այլ կիրառումներ)

Ալմա-Սոֆիա Միեթինեն (անգլ.՝ Alma-Sofia Miettinen, հունվարի 17, 1996(1996-01-17)[2], Կուոպիո, Kuopio Province, Ֆինլանդիա), առավել հայտնի է ԱԼՄԱ անվամբ, ֆինն երգչուհի և երգահան։

Ալմա
Ի ծնե անունֆիններեն՝ Alma-Sofia Miettinen
Նաև հայտնի է որպեսAlma[1]
Ծնվել էհունվարի 17, 1996(1996-01-17)[2] (28 տարեկան)
Կուոպիո, Kuopio Province, Ֆինլանդիա
Երկիր Ֆինլանդիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող
ԼեյբլPME Records?
Կայքcyberalma.com
 Alma (vocalist born 1996) Վիքիպահեստում

Նա հաճախակի համագործակցել է անգլիացի երգչուհի Charli XCX-ի, շվեդ երգչուհի Թովե Լոյի, անգլիացի դիջեյ Digital Farm Animals-ի, ով պրոդյուսերավորել է նրա դեբյուտային ալբոմի երգերի մեծ մասը, և ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի հետ։

Կարիերա

խմբագրել

2013 թվականին, 17 տարեկան հասակում, Ալման մասնակցել է ֆիննական Idols նախագծի յոթերորդ եթերաշրջանին։ Նա անցել է կենդանի շոուների փուլը, որտեղ գրավել է հինգերորդ հորիզոնականը[3]։

2015-ներկա։ Dye My Hair

խմբագրել

2015 թվականի նա համագործակցել է Սինի Սաբոտաժի հետ և թողարկել է «Muuta ku mä» սինգլը[4]։ 2016 թվականի մարտին պայմանագիր է կնքել Universal Music լեյբլի հետ[5] և հունիսին թողարկել է իր առաջին` «Karma» սինգլը։ Ֆիննական սինգլների չարթում երգը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[6]։ Նրա վոկալը առկա է Ֆելիքս Ջեյնի «Bonfire» սինգլում, որը թողարկվել է 2016 թվականի հուլիսին[7]։ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին թողարկվել է նրա դեբյուտային` «Dye My Hair» մինի ալբոմը։

2017 թվականի մարտին նա թողարկել է «Chasing Highs» սինգլը։ Երգը զբաղեցրել է Ֆիննական սինգլների չարթի 10-րդ հորիզոնականը։ Հունիսին այն թողարկվել է Միացյալ Թագավորությունում և դարձել է Ալմայի առաջին բրիտանական թոփ 20 երգը[8]։ 2017 թվականի մայիսին թողարկել է Sub Focus-ի հետ համատեղ «Don't You Feel It» սինգլը[9]։ Նրա վոկալը նաև առկա է 2017 թվականի հունիսին թողարկված Մարտի Սոլվեյգի «All Stars» սինգլում[10]։

Անձնական կյանք

խմբագրել

2019 թվականի մարտին Gay Times ամսագրի հոդվածում նա հաստատել է, որ լեսբուհի է և գտնվում է հարաբերությունների մեջ[11]։ Նրա կողակիցը ֆինն գրող և քաղաքացիական իրավունքի ակտիվիստ Նատալիա Կալլիոն է[12]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել
Անվանում Մանրամասներ
Have U Seen Her?

Մինի ալբոմներ

խմբագրել
Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքը չարթում
FIN
[14]
SWE
[15]
Dye My Hair
  • Թողարկվել է` 28 հոկտեմբերի 2016
  • Լեյբլ` PME
  • Ձևաչափ` Թվային ներբեռնում
Heavy Rules Mixtape
  • Թողարկվել է` 2 մարտի 2018
  • Լեյբլ` PME
  • Ձևաչափ` Թվային ներբեռնում
9 41
Have U Seen Her? (Part 1)
  • Թողարկվել է` 1 նոյեմբերի 2019[16]
  • Լեյբլ` PME
  • Ձևաչափ` Թվային ներբեռնում
Have U Seen Her? (Part 2)
  • Թողարկվել է` 13 մարտի 2020
  • Լեյբլ` PME
  • Ձևաչափ` Թվային ներբեռնում

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2013 Idols Ինքն իր դերում, մրցակից 7-րդ եթերաշրջան
2018[17] Yökylässä Maria Veitola Ինքն իր դերում 3-րդ եթերաշրջան, 9-րդ սերիա

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք Ծան.
2016 Emma-gaala Լավագույն նոր արտիստ Ինքն իրեն Հաղթանակ [1]
2017 Export Emma of the Year Հաղթանակ
Տարվա երգ «Chasing Highs» Հաղթանակ
MTV Europe Music Award Լավագույն ֆինն արտիստ Ինքն իրեն Հաղթանակ
2018 EBBA Awards European Border Breakers Award Հաղթանակ
Sound of... 2018-ի ձայն Երկար ցուցակ [2]
Rober Awards Music Poll Floorfiller of the Year «Out of My Head» (Charli XCX-ի և Թովե Լոյի հետ համատեղ) Առաջադրված [3] Արխիվացված 2019-04-25 Wayback Machine
2019 Sweden GAFFA Awards Լավագույն միջազգային արտիստ Ինքն իրեն Առաջադրված [4] Արխիվացված 2018-11-27 Wayback Machine
Emma-gaala Լավագույն կին արտիստ Առաջադրված

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Allmusic — 1991.
  2. 2,0 2,1 Dutch Top 40
  3. Koivu, Viivi. «Artistilupaus Alma erottuu tyylillään ja rohkeudellaan: "Aina kun olen ulkomailla, jengi on innoissaan"». Gloria. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Suomen Idolsista kansainväliselle uralle – poplupaus Alman hype on poikkeuksellinen». Ylex. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  5. Mäntylä, Eveliina. «Karma-tähti Alma Miettinen löysi kadotetun itsevarmuuden: "Ei saa jäädä himaan paskojen asioiden kanssa"». Me naiset. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Idols-Alma solmi kansainvälisen levytyssopimuksen». MTV. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Alma yhteistyössä kansainvälisen huippu DJn kanssa – kuuntele uusi kappale». Kiss. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «Chasing Highs by Alma». acharts. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  9. Don't You Feel It (feat. Alma) – Single by Sub Focus on Apple Music
  10. All Stars (feat. Alma) – Single by Martin Solveig on Apple Music
  11. «ALMA is ready to be the queer female popstar she always wanted to see». Gay Times. 2019 թ․ մարտ. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. Määttänen, Juuso (2020 թ․ փետրվարի 5). «Natalia Kallio kirjoitti feministisen runokirjan mutta häneltä kyseltiin vain parisuhteesta laulaja Alman kanssa» (ֆիններեն). Helsingin Sanomat. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  13. Ginsberg, Gab (2020 թ․ մարտի 13). «Why Alma Had to Sign a New Record Deal in Order to Release Her Debut Album». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  14. «Discography Alma». Finnish Charts Portal. Hung Medien.
  15. «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին. Click on "Veckans albumlista".
  16. «Have U Seen her? (Part 1)». Spotify. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. «Full Cast & Crew: Yökylässä Maria Veitola (2015– )». IMDb. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա (երգչուհի)» հոդվածին։