Ալկի Զեի (հուն․՝ Άλκη Ζέη, դեկտեմբերի 15, 1923(1923-12-15)[1], Աթենք, Հունաստան[1] - փետրվարի 27, 2020(2020-02-27)[2], Աթենք, Հունաստան), հույն բանաստեղծուհի և դրամատուրգ, երեխաների և մեծահասակների համար պատմվածքների և վիպակների հեղինակ։ Արվեստի և գրականության շքանշանի կոմանդոր։

Ալկի Զեի
հուն․՝ Άλκη Ζέη
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1923(1923-12-15)[1]
ԾննդավայրԱթենք, Հունաստան[1]
Մահացել էփետրվարի 27, 2020(2020-02-27)[2] (96 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի համալսարան[3], Աթենքի կոնսերվատորիա[3] և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ[3]
ԵրկերWildcat under glass?[3] և Petros' war?
Մասնագիտությունգրող, մանկագիր և դերասանուհի
ԱմուսինGiorgos Sevastikoglou?[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀույն գրողների միություն
Կայքalkizei.com
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ամբողջական անունը Անգելիկա (Αγγελική) է։ Հայրը` Զինոն Զեիսը (Ζήνων Ζέης), աշխատել է որպես բանկային ծառայող։ Նա մեծացել էր Կրետեում, սակայն իր ընտանիքը կղզուց տեղափոխել է Անդրոս։ Մայրը` Էլլին, Սամոս կղզուց էր, սակայն իր մանկությունն անց էր կացրել Զմյուռնիայում։ Ալկի Զեիի մանկությունն անցել է Սամոսում` իր ավագ քրոջ հետ։ Այդ ժամանակ նրանց մայրը տուբերկուլյոզից բուժվում էր Աթենքից հյուսիս գտնվող Պառնիս լեռան առողջարանում։ 1937 թվականին ընտանիքի հետ Աթենք վերադառնալով` Ալկին սկսել է սովորել մասնավոր դպրոցում, որտեղ ծանոթացել է իր ընկերուհու` Գերոգիա Սարիվակսևանի Կարակոստայի հետ, որը հետագայում դառնալու էր գրող Ժորժ Սարին։ Միջնակարգ դպրոցի երեք ավագ դասարանները Ալկի Զեին ավարտել է Սխոլի Աիդոնոպուլու մասնավոր դպրոցում։ Գրական առաջին քայլերն անել նրան օգնել է գրող Դիդի Սոտիրիուն` նրա քեռու` Պլատոն Սոտիրիուի կինը։ Դեռևս միջնակարգ դպրոցի աշակերտ լինելու ժամանակ Ալկին մասնացկել է թատերական ստուդիայի տիկնիկային խմբի գործունեությանը։ Այդ ժամանակ սկսել է պիեսներ գրել տիկնիկային թատրոնի համար։ Այդ ժամանակ նրա ստեղծած կերպարներից մեկը` «Նեխածը», արդյունքում դարձել է Աթենքի «Բարբա Միտուսիս» (հուն․՝ Μπάρμπα Μυτούσης) տիկնիկային թատրոնի գլխավոր հերոսների մեկը։

Ավարտել է Աթենքի համալսարանի փիլիսոփայության և Աթենքի կոնսերվատորիայի դրամատիկական ֆակուլտետները։ Ամուսնացել է թատերական գրող և ռեժիսոր Գեորգիոս Սևաստիկողլուի հետ։ Ամուսինը, որ Հունական դիմադրության, այնուհետև` Հունաստանում 1946-1949 թվականների քաղաքացիական պատերազմի մասնակից էր, երկիրը լքել է 1949 թվականին և քաղաքական ապաստարան է գտել Խորհրդային Միությունում։ Ալկի Զեին ևս լքել է Հունաստանը` ամուսնուն միանալու համար։ Նախ որոշ ժամանակ ապրել է Իտալիայում, որտեղ սովորել է Էդուարդո դե Ֆիլիպոյի մոտ։ Կյանքի այդ շրջանի մասին նա ավելի ուշ պատմել է Մոսկվայում գրած «Իմ ուսուցիչ Էդուարդո դե Ֆիլիպո» ակնարկում։ 1954 թվականին նրան հաջողվել է Ֆրանսիայով հասնել ԽՍՀՄ։ Որոշ ժամանակ Տաշքենդում ապրելով` Զեին ամուսնու հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։

1964 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Հունաստան։

Ավելի ուշ շարունակել է գրել` մի շարք հոդվածներ հրապարակելով «Երիտասարդական ձայն» ամսագրում, որի խմբագրակազմում էին Մարիոս Պլորիտիսը, Տասոս Լիգնադիսը, Կոստիս Սկալիորասը։

Հունական գրականության մեջ առաջին անգամ հայտնվել է 1963 թվականին, մինչև երկիր վերադառնալը։ «Ընձայռուծն ապակու հետևում» վեպը հունական մանկական գրականության մեջ ժամանակաշրջան է որոշել, քանի որ առաջին անգամ անչափահաս ընթերցողի համար լուսաբանել է քաղաքական թեմաներ։ Սա պատմական վեպ էր, որի գործողությունները տեղի էին ունենում բռնապետ գեներալ Մետակսասի օրոք։

Ռազմական բռնապետության հաստատման հետ 1967 թվականին նորից լքել է երկիրը` տեղափոխվելով Փարիզում ապրելու։

1971 թվականին Զեին գրել է «Պետրոսի մեծ զբոսանքը» գիրքը, այս անգամ նկարագրելով շրջափակման ու ազատագրման տարիների իրադարձությունները[4]։

Նրա պատմավեպերում նշանակալի է այն, որ դրանք ուղղակի պատմական իրադարձությունների նկարագրություն չեն, այլ պարունակում են հերոսների ինքնակենսագրական տարրեր։

«Պետրոսի մեծ զբոսանքը» գիրքը պիեսի տեսքով թարգմանվել է մի շարք լեզուներով և տարածվել է «Պետրոսի պատերազմը» վերնագրով[5]։

Նրա «Ընձայռուծը ապակու հետևում» գիրքը ներառվել է ֆրանսիական դպրոցների ուսումնական ծրագրում[6]։

«Վիշապի ոտքերի դոփյունը» վեպի գործողությունները տեղի են ունենում նախահեղափոխական Ռուսաստանում, սակայն այստեղ հղում կա Հունաստանում Մետակսասի բռնապետության ժամանակշրջանին, ինչպես նաև` 1973 թվականի Պոլիտեխնիկական ինստիտուտի ցույցին։ Այս վեպում գրողը ցույց է տալիս որոշակի պատմական իրադարձությունների ու որոշակի գաղափարների` ազատության, ժողովրդավարության, դիմադրության, համընդհանուր լինելը։ Նա այսպիսով վերացնում է ժամանակի ու տարածքի սահմանները` տեքստը հասանելի դարձնելով ցանկացած պատմամշակութային միջավայրի համար։ Նույնը վերաբերում է նաև նրա մյուս պատմավեպերին։ Այս բոլոր երեք գրքերն արժանացել են Mildred Batchelder Prize մրցանակին (l970, l974, 1980), որոնք հանձնվել են ԱՄՆ-ում ALSC -ի կողմից` որպես անգլերեն լավագույն թարգմանված արտասահմանյան գրքեր։

Գրող Ժորժ Սարիի հետ, ում նա ծանոթ էր դեռ դպրոցական տարիներից, Զեին նոր սկզբունք է բերել մանկապատանեկան վեպ` ինչպես ինքնակենսագրական ոճով, այնպես էլ` ժանրում քաղաքական, հասարակական և պատմական տարրեր մտցնելով։

2010 թվականին Ալկի Զեին պարգևատրվել է Աթենքի ակադեմիայի կողմից[7]։

2015 թվականին պարգևատրվել է Արվետսի և գրականության ֆրանսիական շքանշանով[8]։

Աշխատանքներ խմբագրել

  • Քեռի Պլատոնը (Ο θείος Πλάτων)
  • Ռելսերի մոտ (Κοντά στις ράγες
  • Կոշիկներ (Αρβυλά κια καιγόβες
  • Մի ապրիլյան կիրակի (Μια Κυριακή του Απρίλη)
  • Հանիբալի կոշիկը (Τα παπούτσια του Αννίβα)
  • Աքիլեսի հարսնացուն (մեծահասակների համար) (Η αρραβωνιαστικιά του Αχιλλέα (για ενηλίκους))
  • Մանուշակագույն հովանոցը (Η μωβ ομπρέλα)
  • Ալիսան մարմարի աշխարհում (Η Αλίκη στη χώρα των μαρμάρων)
  • Կոնստանտինան և նրա սարդերը (Η Κωνσταντίνα και οι αράχνες της)
  • Խաբեբա պապիկը (Ψεύτης Παππούς)
  • Ընձառյուծն ապակու հետևում (Το καπλάνι της βιτρίνας)
  • Պետրոսի մեծ զբոսանքը (Ο μεγάλος περίπατος του Πέτρου)
  • Իսպանական կոշիկներ (Σπανιόλικα Παπούτσια)
  • Կատուների զրույցներ (Γατοκουβέντες)
  • Տասներկուերորդ տատիկը և այլն...(Η δωδέκατη γιαγιά και άλλα..)
  • Երիտասարդ ձայն (Νεανική Φωνή)
  • Ուրիշ ժամանակներ, ուրիշ երեխաներ... (Ժորժ Սարիի հետ համատեղ) (Άλλοι καιροί, άλλα παιδιά…(Μαζί με την Ζωρζ Σαρή))

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #122841972 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 «Έφυγε» η σπουδαία συγγραφέας Άλκη Ζέη — 2020.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.alkizei.com/en/life
  4. Alki Zei nell’Enciclopedia Treccani
  5. Греческий театр в поисках идентичности(չաշխատող հղում)
  6. bookboom Արխիվացված 2006-08-25 Wayback Machine
  7. «Τιμητική διάκριση για την Aλκη Ζέη — 17/9/2012 4:51:42 μμ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  8. «Άλκη Ζέη: Νέα τιμητική διάκριση, από το υπουργείο Πολιτισμού της Γαλλίας | naftemporiki.gr». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.