Ալլան Ջեդ
Ալլան Ջեդ Բրաուն (անգլ.՝ Jed Allan, մարտի 1, 1935[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 9, 2019[2], Palm Desert, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հեռուստասերիալների, ֆիլմերի և թատրոնի ամերիկացի դերասան[3]։
![]() անգլ.՝ Jed Allan | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1, 1935[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 9, 2019[2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Palm Desert, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Նրա հայրը եղել է պրոֆեսիոնալ երաժիշտː Ալլանի նախնիները եղել են Բարանովսկի ազգանունով ուկրաինացիներ, որոնք 1910 թվականին արտագաղթել են ԱՄՆː Նրանցից դերասանը ստացել է իր երկրորդ ազգանունը՝ Բրաունը[4]։ Փոքր հասակում Բրաունը երազում էր գնալ հոր հետքերով, սակայն հետո մտափոխվել է և որոշել է դառնալ ռադիոհաղորդավարː Սովորել և ավարտել է դրամատիկական արվեստի ֆակուլտետըː
Շնորհիվ վառ արտաքինի և բարձր հասակի (191 սմ) ֆակտուրայի դերասանը առանց խնդիրների դեր ստացավ կինոյում և բեմում[5] ː
Ալլանը, նախ և առաջ, հայտնի է որպես սերիալների դերասան։ Իր նորամուտը կատարել է 1964 թվականին, CBS-ի «Սերը կյանքին» ֆիլմում, Էյս Հաբարդի դերով։ Հետո «Գաղտնի փոթորիկ» ֆիլմում, ստացել է Քոլջի պրոֆեսոր Փոլ Բրիթոնի դերը։ Նրան ավելի մեծ ճանաչում բերեց Սանտա-Բարաբարա հեռուստասերիալում Կեպվել Սիսի գերդաստանի պատրիարքի դերը։ Ալլանը դերեր ստացավ նաև «Լեսսի», «Մեր կյանքի օրերը» (երկու տարի շարունակ, Soapy Awards-ում ճանաչվել է սերիալի լավագույն դերասան, առաջադրվել է «Էմմի» և «Բեվերլի Հիլիզ 90210» մրցանակներիː
Ալլանի ամենահայտնի հեռուստատեսային դերը եղել է սերիալներից դուրս, երբ նա նկարահանվել է Lassie ֆիլմում 1968-1970 թվականներին։ Այստեղ նա խաղացել է անտառապետ Սքոթ Թերների դերը, ով իր կոլեգա-ռեյնջեր Բոբ Էրիկսոնի հետ (որը Խաղացել է Ջեկ Դե Մեյֆը) կատարել է այդ շրջանում կոլլի շան ուղեկցող մարդու գլխավոր դերը։
1997 թվականին խաղացել է ֆրանսիական Արլետ կատագերգությունում, տպավորիչ ամերիկացու դերում։
Ալլանը իր 50 տարվա դերասանական որակների և ուրիշ դերասանների հետ շփումների մասին գիրք է գրել, որը թողարկվեց 2004 թվականի նոյեմբերին։
Անձնական կյանք խմբագրել
1958 թվականին ամուսնացել է դերասն Տոբի Բրաունի հետ։ Զույգը ունի 3 որդի՝ Միտչը, Դինը և Ռիկը։ Կինը մահացել է 2001 թվականին։ Ալլան Ջեդ ապրել է Պալմ անապատում, որը գտնվում է Հարավային Կալիֆոռնիայում[6] ː Տարված է եղել երաժշտությամբ (ռոյալ և բանջո), ճանապարհորդություններով, բոուլինգով և գոլֆով։ Մահացել է 2019 թվականի մարտի 9-ին՝ իր 84-րդ ամյակից 7 օր անց[7]։
Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1968 | ֆ | «Զեմբրա» բևեռային կային | Ice station Zebra | Փիթր Կոստիգան |
1968-1969 | ս | Լեսսի | Lassie | Սքոթ Թյորներ |
1970-1973 | ս | Ադամ-12 | Adam-12 | Ռենո Ուեսթ |
1986-1993 | ս | Սանտա-Բարբարա | Santa Barbara | Սիսիս Քեփվել |
1994-1999 | ս | Բևերլի Հիլզ, 90210 | Beverly Hills, 90210 | Раш Сандерс |
1997 | ֆ | Արլետտ | Arlette | Ուայդ |
2011-2012 | ս | Ծովախորշ | The Bay | Գարոլդ Ջոնսոն |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Elhunyt a Beverly Hills 90210 egy másik szereplője is
- ↑ Celebrity Bowling, imdb.com; accessed June 27, 2015.
- ↑ The legend of soap operas: California 'Santa Barbara' star Jed Allan died in California
- ↑ Allan Jed, Fischer Rusty (նոյեմբերի 28, 2004)։ «Please, Spell the Name Right»։ McKenna Publishing Group։ Վերցված է դեկտեմբերի 17, 2016 – via Amazon
- ↑ Ալլան Ջեդ Internet Movie Database կայքում
- ↑ Days Of Our Lives Star Jed Allan Dead at 84
Արտաքին հղումներ խմբագրել
- Герои «Санта-Барбары» 30 лет спустя
- Jed Allan: Russian vodka best in the world Archived 2019-01-21 at the Wayback Machine.