Ալի Ֆազալ (հունվարի 2, 1987(1987-01-02) կամ հոկտեմբերի 15, 1986(1986-10-15)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան և մոդել։ Էկրաններին առաջին անգամ հայտնվել է «Գծի մյուս ծայրը» անգլալեզու ֆիլմում փոքր դեր կատարելով, որից հետո՝ ամերիկյան հեռուստատեսության «Բոլիվուդի հերոս» մինիսերիալում[2]։

Ալի Ֆազալ
անգլ.՝ Ali Fazal
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1987(1987-01-02) (37 տարեկան) կամ հոկտեմբերի 15, 1986(1986-10-15)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
ԿրթությունՍենտ Խավիեր Քոլեջ և International Indian School, Dammam?
Մասնագիտությունմոդել, դերասան և թատրոնի դերասան
 Ali Fazal Վիքիպահեստում

Ֆազալը Բոլիվուդում առաջին անգամ հայտնվել է «3 հիմարներ» (2009) ֆիլմում, հաջորդ դերը կատարել է «Always Kabhi Kabhi» (2011) ֆիլմում։ Հաջողությունները սկսվեցին «Անգործունյաները» (2013) ֆիլմով, որից հետո սկսեց նկարահանվել ֆիլմերում, որոնցից էին «Baat Ban Gayi»-ը (2013), «Bobby Jasoos»-ը (2014) և «Սոնալի Մալուխ»-ը (2014)։

«Khamoshiyan» (2015) սարսափ ֆիլմում կատարել է գլխավոր դերը, որը հաջորդել էր իր առաջին ամերիկյան «Furious 7» (2015) ֆիլմին։ 2016 թվականին նկարահանվել է «Happy Bhag Jayegi» ֆիլմում՝ Դիանա Պենտիի հետ միասին։

Ֆազալը նկարահանվել է բրիտանակաամերիկյան «Վիկտորիան և Աբդուլը» ֆիլմում, որը ներկայացնում է Վիկտորիա թագուհու (Ջուդի Դենչ) և իր համարձակ հնդիկ ծառա Աբդուլ Կարիմի (Ալի Ֆազալ) հարաբերությունները[3]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունցել 2017 թվականին Վենեցիայի ֆիլմի փառատոնի ժամանակ[4]։ Ֆիլմում գլխավոր հերոսների կրած հագուստները ավելացվել են Օսբորն տան ցուցադրության պաշտոնական հավաքաուին[5]։

2018 թվականին «Mirzapur» հեռուստասերիալում կատարել է Գուդու Պանդիտի դերը։

Վաղ կյանքը

խմբագրել
 
Always Kabhi Kabhi ֆիլմի պրեմիերայի միջոցառման ժամանակ, 2011 թվական
 
Ֆազալը Lakme Fashion Week-ի ժամանակ, 2015 թվական

Ծնվել է Հնդկաստանում, Ութար Պրադեշ, Լաքհնաու, Ֆազալի ընտանիքը Իլահաբադից է[6]։ Հայրը՝ Մոհամադ Ռաֆիքը աշխատում էր Կենտրոնական արևելքի ընկերություններին մեկում[7]։ Մեծացել է մայրական տատիկի և պապիկի տանը՝ նրանց և մայրիկի հետ, քանի որ ծնողները ամունալուծվել էին, երբ նա դեռ փոքր էր[8]։ Զույգը բաժանվել էր, երբ Ֆազալը 18 տարեկան էր[9]։ Հաճախել է Լա Մարտինիերի քոլեջ՝ Լաքհնաուում և Դունի դպրոց՝ Դեհրա Դունում[9]։

2004 թվականին մասնակցել է դպրոցական ներկայացումների[10]։ Ընտրվել է և կատարել է ծաղրածու Տրինկուլոյի դերը Ուիլյամ Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։ Ֆազալը տեղափոխվել է Մումբայ և ավարտել Սբ. Խավիերի քոլեջի տնտեագիտություն բաժինը[11]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ֆ Թելի մյուս ծայրին The Other End of the Line[12] Վիջայ
2009 ֆ Ek Tho Chance[6] Սմիրդհ
2009 ֆ 3 հիմարները 3 idiots[13] Ջոյ Լոբո
2011 ֆ Հրանալի երիտասարդություն Always Kabhi Kabhi Սամիր «Սեմ» Կխաննա
2012 ֆ Ըստ պլան Ա-ի According to Plan A[14] Աբհի
2013 ֆ Անգործունյաները Fukrey[15] Զաֆար
2013 ֆ Baat Ban Gayi[16] Կաբիր/Ռասիա Բիհարի
2014 ֆ Հետախույզ Բիբի Bobby Jasoos[17] Տասավուր Շեյխ
2014 ֆ Սոնալի մալուխային համացանց Sonali Cable[18] Ռագհու
2015 ֆ Լռութան ձայնը Khamoshiyan[19] Կաբիր
2015 ֆ Ֆորսաժ 7 Furious 7[20]
[21]
Սաֆար
2016 ֆ Խապին փախչել է Happy Bhag Jayegi[22] Գուդու
2017 ֆ Վիկտորիան և Աբդուլը Victoria & Abdul[23] Աբդուլ Քարիմ
2017 ֆ Անգործունյաները վերադառնում են Fukrey Returns[24][25] Զաֆար
2018 ֆ Love Affair[26]
2018 ֆ Tadka[23] Սիդհարտ
2019 ֆ Միլանյան խոսակցություններ Milan Talkies[27] Աննու
2020 ֆ Մահը Նեղոսի վրա Death on the Nile Էնրյու Կաչադուրյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Actor Ali Fazal On Sharing Screen Space With Judi Dench in Victoria And Abdul». Verve Magazine (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  3. «'Victoria And Abdul': A 130-year-old story for our times». The Daily Star Newspaper - Lebanon. 2017 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «Ali Fazal's provocative British drama Victoria and Abdul goes to Venice Film Festival». hindustantimes.com/ (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «Iconic Judi Dench film costumes to go on display at Queen Victoria's former home». The Daily Mirror. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  6. 6,0 6,1 Singh, Raghuvendra (2014 թ․ հուլիսի 25). «I would do Brokeback Mountain with Ranveer Singh». Filmfare. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Brokeback» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  7. Prajeet Nair (2017 թ․ մարտի 5). «Small Talk with Ali Fazal: 'I've been shot twice'». Bangalore Mirror (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  8. Fazal, Ali (2015 թ․ հունվարի 16). «The city with the filmy angle». India Today. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. 9,0 9,1 Sattar, Saimi (2015 թ․ հունվարի 25). «A second act». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. Vijayakar, R.M. (2015 թ․ հունվարի 26). «Meet 'Khamoshiyaan' Stars Alia Fazal, Sapna Pabbi and Gurmeet Chaudhary». India West. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. Kaur, Amarjot (2014 թ․ հուլիսի 7). «Life in the fast lane». The Tribune. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. Pais, Arthur J (2008 թ․ նոյեմբերի 3). «Shriya's Hollywood debut a dud». Rediff.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  13. Baksi, Dibyojyoti (2011 թ․ դեկտեմբերի 14). «3 Idiots' Joy Lobo turns negative». Hindustan Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  14. «According to Plan A (2012)». IMDb. 2012 թ․ փետրվարի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  15. Dave, Kajol (2013 թ․ հունիսի 17). «"Farhan & Ritesh are the biggest Fukras" - Ali Fazal». Filmfare. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  16. Dias, Noel Singh (2013 թ․ հոկտեմբերի 19). «Ali Fazal on Baat Ban Gayi». The Free Press Journal. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  17. Vijayakar, R.M. (2014 թ․ հուլիսի 11). «Bobby Jasoos: It's Cute, Serious and Comic but It's No Thriller». India West. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  18. Dey, Simantini (2014 թ․ հոկտեմբերի 17). «Sonali Cable review: Rhea's annoyingly bubbly, Ali Fazal stuck playing arm candy». Firstpost. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  19. «Khamoshiyan to release on 30 January». The Times of India. 2014 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  20. Newbould, Chris (2015 թ․ մայիսի 31). «From Bolly to Furious 7 – Ali Fazal's life in the fast lane». The National. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  21. Altatis, Conviron (2015 թ․ հունիսի 30). «'Furious 8' Cast With Zhang Ziyi: Will It Break 'Furious 7' Box Office Record?». Yibada. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  22. Bhatnagar, Rohit (2015 թ․ սեպտեմբերի 26). «Selfie moment for Ali Fazal on the sets of 'Happy Bhaag Jayegi'». The Asian Age. Արխիվացված է օրիգինալից 2015-10-03-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  23. 23,0 23,1 «'Tadka' a sweet love story'». The Indian Express. 2016 թ․ ապրիլի 13. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  24. «'Fukrey Returns' cast boasts of actors like Pulkit Samrat, Ali Fazal, and more; See list». Republic World. 2020 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  25. «Fukrey Returns: Ali Fazal says 'we've done so much in the film, there's no time to think about anything else'». Firstpost. 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  26. «Ali Fazal replaces Arjun Rampal in Soni Razdan's 'Love Affair'». The Indian Express. 2015 թ․ մարտի 2. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  27. «'Milan Talkies' to release on 15 March - Times of India». The Times of India (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Ֆազալ» հոդվածին։