Ալի Աքբար Սալեհի (պարս.՝ علی اکبر صالحی, մարտի 24, 1949(1949-03-24)[1], Քերբելա, Իրաք), իրանցի ակադեմիկոս և պետական գործիչ, ատոմային էներգետիկայի գծով փոխնախագահ, Իրանի ատոմային Էներգիայի գծով կազմակերպությունների նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ներկայացուցիչ[3], Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամ։

Ալի Աքբար Սալեհի
պարս.՝ علی اکبر صالحی
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1949(1949-03-24)[1] (75 տարեկան)
ԾննդավայրՔերբելա, Իրաք
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, դիվանագետ և ֆիզիկոս
ԱշխատավայրՇարիֆ տեխնոլոգիայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԻրանի փոխնախագահ, Իրանի Արտաքին գործերի նախարար, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության գլուխ որպես փոխվարչապետ և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության գլուխ որպես փոխվարչապետ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Ali Akbar Salehi Վիքիպահեստում

Սալեհին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը[4]։

1982-1985 թվականներին ղեկավարել Է Թեհրանի Շարիֆի անվան տեխնոլոգիական համալսարանը։

2009 թվականի դեկտեմբերի 5-ին նշանակվել է Իրանի միջուկային ծրագրի պատասխանատու փոխնախագահ։

Լինելով Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար այն ժամանակ, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետազոտությունների պատճառով Իրանը իր վրա ուշադրություն էր գրավում, Սալեհին ենթարկվել է ֆինանսական պատժամիջոցների և ճանապարհորդության սահմանափակումների դեպի Եվրամիություն և Միացյալ Թագավորություն[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 365 days: Nature’s 10 // Nature / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 2015. — Vol. 528, Iss. 7583. — P. 459—467. — 9 p. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/528459APMID:26701036
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  5. "Iranian FM, a driving force behind the nuclear program, visits New York", Realite, 20 September 2011
  6. "Consolidated List of Financial Sanctions Targets in the UK"], HM Treasury, 24 January 2012

Արտաքին հղումներ խմբագրել