Ալմոյեզ Ալի Զայնալաբադդին Աբդուլա (արաբ․՝ المعز علي زين العابدين عبد الله‎‎‎‎, օգոստոսի 19, 1996(1996-08-19)[1][2], Խարթում, Սուդան), կատարցի ֆուտբոլիստ, «Ալ-Դուխայիլ» ակումբի և Կատարի ազգային հավաքականի հարձակվող։ 2019 թվականի Ասիայի գավաթի խաղարկության հաղթող, մրցաշարի լավագույն խաղացող և ռմբարկու։

Ալմոեզ Ալի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կատար
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 19, 1996(1996-08-19)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Խարթում, Սուդան
Հասակ 1,84 մետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Բելգիա Էյպեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015 Ավստրիա ԼԱՍԿ 7 (1)
2015  Ավստրիա Պաշինգ 4 (5)
2016 Իսպանիա Կուլտուրալ Լեոնեսա 10 (1)
2016—մ․հ․ Կատար Ալ-Դուխայիլ 59 (18)
Ազգային հավաքական
2013—մ․հ․ Կատար Կատար 37 (19)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին։ «Ալ-Դուխայիլ» պատանեկան ակումբի սան է[3], որից հետո հայտնվել է «Էյպեն» ակումբի կազմում, որտեղ նույնպես խաղացել է միայն երիտասարդական մակարդակում[4]։

Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը կատարել է ավստրիական ԼԱՍԿ (Լինց) ակումբի կազմում[5]՝ խաղադաշտ դուրս գալով «Աուստրիա» ակումբի դեմ խաղում՝ 2015/16 մրցաշրջանի Ավտրիայի երկրորդ լիգայի 5-րդ տուրի շրջանակներում, իսկ 2015 թվականի նոյեմբերի 27-ին «Ֆլորիդսդորֆ» ակումբի դեմ խաղում խփել է առաջին գոլն ակումբում[6]։ Վարձավճարային հիմունքներով խաղացել է նաև «Պաշինգ» ֆարմ-ակումբի կազմում երրորդ դիվիզիոնում։

2016 թվականի սկզբին դարձել է իսպանական Սեգունդա Բ-ի «Կուլտուրալ Լեոնեսա» ակումբի խաղացող[7] և Լեոնի ակումբում անցկացրել 10 խաղ։ 2017 թվականի ապրիլի 3-ին խփել է իր միակ գոլը ակումբի կազմում՝ աչքի ընկնելով «Արանդինա» ակումբի դեմ խաղում (1:0)[8]։

2016 թվականի ամռանը վերադարձել է Կատար, որտեղ նորից դարձել է «Ալ-Դուխայիլ» ակումբի խաղացող։ Թիմի հետ միասին նվաճել է մի շարք ազգային տիտղոսներ։

Ելույթները հավաքականում խմբագրել

2014 թվականին կատարել է իր նորամուտը Կատարի պատանեկան հավաքականում, որի կազմում դարձել է Ասիայի գավաթի պատանեկան (մինչև 19) խաղարկության հաղթող՝ աչքի ընկնելով 3 գոլերով. խմբային փուլում գրավել է Հյուսիսային Կորեայի դարպասը[9], քառորդ եզրափակչում՝ Չինաստանի[10], իսկ կիսաեզրափակչում՝ Բիրմի[11]։

2015-2018 թվականներին ընդգրկվել է Կատարի երիտասարդական հավաքականի կազմում, որի հետ մասնակցել է 2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը Նոր Զելանդիայում, որտեղ խաղացել է բոլոր երեք խաղերում, սակայն հավաքականը բոլոր խաղերում պարտվել է և զբաղեցրել վերջին տեղը։ Ընդհանուր առմամբ Ալմոեզ Ալին երիտասարդական մակարդակում անցկացրել է 14 պաշտոնական խաղ և խփել 7 գոլ։

2013 թվականի դեկտեմբերի 21-ին կատարել է իր նորամուտը պաշտոնական խաղերում Կատարի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Բահրեյնի հավաքականի դեմ ընկերական խաղին (1:1)[12]։

Հավաքականի կազմում մասնակցել է 2019 թվականի Ասիայի գավաթի խաղարկությանն ԱՄԷ-ում, որտեղ խմբային փուլի՝ Հյուսիսային Կորեայի հավաքականի դեմ խաղում ձևակերպել է պոկեր[13]։ Խմբային փուլի երրորդ՝ Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ խաղում խփել է երկու գոլ և օգնել իր թիմին հաղթել 2։0 հաշվով։ Արդյունքում ազգային հավաքականի կազմում դարձել է Ասիայի գավաթի դափնեկիր։

2019 թվականի ամռանը Ալին հրավիրվել է Կատարի հավաքական՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունեցել Բրազիլիայում։ Խմբային փուլի առաջին՝ Պարագվայի դեմ խաղում նա աչքի է ընկել գոլով հանդիպման 68-րդ րոպեին, իսկ թիմը խաղն ավարտել է ոչ-ոքի (2։2)։

Ձեռքբերումներ խմբագրել

  • 2019 Ասիայի գավաթի դափնեկիր
  • Կատարի չեմպիոն (2) – 2016/17, 2017/18
  • Կատարի էմիրի գավաթի դափնեկիր – 2016, 2018
  • Յասիմ շեյխի գավաթի դափնեկիր – 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «AlMoez 'AlMoez' Ali Abdulla (32) Forward». LASK Linz. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  4. «Katar mit 6 KAS-Spielern» (German). KAS Eupen. 2015 թ․ հունիսի 5. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Almoez Ali». Norsk Internasjonal Fotballstatistikk. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. «LASK Linz-Floridsdorfer AC». Republica Sport. 2015 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  7. Marcel Yildiz (2016 թ․ հունվարի 4). «Duo verlässt den LASK» (German). Fussball Imnetz. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Continúa la mala racha ribereña». Diario de Burgos. 2016 թ․ ապրիլի 3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. Feuille du match Corée du Nord U19 — Qatar U19 sur footballdatabase.eu
  10. Feuille du match Qatar U19 — Chine U19 sur footballdatabase.eu
  11. Feuille du match Birmanie U19 — Qatar U19 sur footballdatabase.eu
  12. «Abdulla, Almoez Ali». national-football-teams.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  13. «AFCS». stats.the-afc.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Ալմոեզ» հոդվածին։