Ալիֆ Լաթիֆ օկլի Հաջիև (ադրբ.՝ Əlif Lətif oğlu Hacıyev, հունիսի 24, 1953(1953-06-24), Իվանյան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 26, 1992(1992-02-26), Իվանյան, Ադրբեջան), Ադրբեջանի զինված ուժերի մայոր, Ադրբեջանի Հանրապետության ազգային հերոս[1][2][3]։

Ալիֆ Հաջիև
ադրբ.՝ Əlif Lətif oğlu Hacıyev
հունիսի 24, 1953(1953-06-24) - փետրվարի 26, 1992(1992-02-26) (38 տարեկան)
ԾննդավայրԻվանյան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԻվանյան, Ադրբեջան
ԳերեզմանՇեհիդների պուրակ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Կոչումմայոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Qizil Ulduz Medal և Ադրբեջանի ազգային հերոս

Կենսագրություն

խմբագրել

Ալիֆ Հաջիևը ծնվել է 1953 թվականի հունիսի 24-ին Խոջալու քաղաքում։ Նա ընտանիքի երրորդ երեխան էր։ 1971 թվականին զորակոչվել է բանակ։ Նա ծառայել է Մինսկում։ 1973 թվականին բանակից զորացրվելուց հետո նա աշխատել է որպես վարորդ՛ Ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկությունում։

1974-1984 թվականներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի ներքին գործերի նախարարությունում և Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարությունում։

1976 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ՆԳՆ Ֆրունզեի անվան հատուկ երկրորդական միլիցիայի դպրոց։ 1979 թվականին ավարտել է այդ դպրոցը, իսկ 1981 թվականին ուսումը շարունակել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայում։

1990 թվականին Հաջիևը վերադարձել է Խոջալու և սկսել աշխատել Լեռնային Ղարաբաղի հարցերով կազմկոմիտեում։ 1990 թվականի դեկտեմբերին նա սկսել է աշխատել ներքին գործերի նախարարությունում։ Նշանակ ել է Խոջալու օդանավակայանի ներքին գործերի վարչության պետ։

Նա զոհվել է 1992-ի փետրվարի 25-ին ՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Թաղված է Բաքվի Շեհիդների պուրակում[4][5]։

Մայոր Ալիֆ Լաթիֆ օկլի Հաջիևը հետմահու շնորհվել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում ՝ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունիսի 6-ի թիվ 831 հրամանագրով։

Նրա անունն է կրում Բաքվի Նիզամի թաղամասի փողոցներից մեկը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ալիֆ Լաթիֆ օկլի Հաջիև
  2. Ադրբեջանի ազգային հերոսի մասին
  3. Azərbaycanın Milli Qəhrəmanları
  4. Վերջին գործողությունը Խոջալիում
  5. «Alef Hajiev, the militia leader, helped Hodjali cling on for a few months with little food, no gas, no electricity and firefights around a contracting perimeter.» — Hugh Pope. Sons of the conquerors: the rise of the Turkic world. — New York: The Overlook Press, 2006. — P. 59, ISBN 1-58567-804-X

Արտաքին հղումներ

խմբագրել