Ալիռեզա Ջահանբախշ
Ալիռեզա Ջահանբախշ (պարս.՝ علیرضا جهانبخش, օգոստոսի 11, 1993[3][4], Ղազվին, Իրան), պարսիկ ֆուտբոլիստ, նիդերլանդական ԱԶ ակումբի և Իրանի հավաքականի հարձակվող։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | պարսիկ | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Իրան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 11, 1993[3][4] (30 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ղազվին, Իրան | ||||||||||||||
Հասակ | 180 սմ[1] | ||||||||||||||
Դիրք | հարձակվող, ձախ կիսապաշտպան[2] | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | ԱԶ | ||||||||||||||
Համար | 7 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
2011 թվականին 17-ամյա Ջահանբախշը կատարել է իր նորամուտը «Դամաշ Գիլան» ակումբի կազմում՝ մասնակցելով Իրանի Պրոլիգայի շրջանակներում անցկացված «Մես» ակումբի դեմ խաղում։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը եղել է թիմի հիմնական կազմի ամենաերիտասարդ խաղացողը[5][6]։
2013 թվականի մայիսի 26-ին Ջահանբախշը բանավոր համաձայնության է եկել ՆԵԿ ակումբի հետ։ Բժշկական զննություն անցնելուց հետո[7][8]՝ 2013 թվականի հուլիսի 1-ին, Ջահանբախշը պաշտոնապես ընդգրկվել է ակումբի կազմում՝ մասնակցելով «Վելվեյկ» ակումբի դեմ կայացած խաղին։ Նա իր առաջին գոլը խփել է 2013/2014 թվականների Նիդերլանդների գավաթի խաղարկության ընթացքում[9]։
2013/2014 թվականների մրցաշրջանի վերջին օրը Ջահանբախշը երկու անգամ գրավել է Ամստերդամի «Այաքս» ակումբի դարպասը, ինչը «ՆԵԿ» ակումբին թույլ է տվել մասնակցել Նիդերլանդների առաջին դիվիզիոն անցնելու համար անցկացվող փլեյ-օֆֆին միանգամից դուրս մնալու փոխարեն[10][11][12]։ Ջահանբախշը ճանաչվել է 2013/2014 թվականների Էրեդիվիզիի տաղանդ[13][14]։
Հավաքականի կազմում խմբագրել
2013 թվականի հոկտեմբերի 5-ին Ջահանբախշը կատարել է իր նորամուտը Իրանի հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով 2015 Ասիայի գավաթի խաղարկության որակավորման փուլի՝ Թայլանդի հավաքականի դեմ խաղի 82-րդ րոպեին[15][16]։ Նա իր առաջին գոլը հավաքականի կազմում խփել է նոյեմբերի 15-ին՝ Թայլանդի դեմ խաղի ժամանակ, որն ավարտվել է 3։0 հաշվով[17]։ 2014 թվականի հունիսի 1-ին նա ընդգրկվել է հավաքականի 23 խաղացողների կազմում՝ մասնակցելու 2014 թվականի աշխարհի առաջնությանը[18]։
Ձեռքբերումներ խմբագրել
- Նիդերլանդների առաջին դիվիզիոնի հաղթող – 2014-2015
Ակումբային վիճակագրություն խմբագրել
- 2014 թվականի մայիսի 3-ի դրությամբ[19]
Ակումբ | Լիգա | Գավաթ | Մայրցամաք | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Իրան | Լիգա | Խազֆիի գավաթ | Ասիա | Ընդհանուր | ||||||
2010/2011 | Փարսեհ Թեհրան | Դիվիզիոն 2 | 12 | 0 | 0 | 0 | – | – | 12 | 0 |
2011/2012 | Դամաշ Գիլան | Պրո Լիգա | 16 | 2 | 2 | 0 | – | – | 18 | 2 |
2012/2013 | 26 | 8 | 4 | 1 | – | – | 30 | 9 | ||
Նիդերլանդներ | Լիգա | Նիդերլանդների գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||
2013/2014 | ՆԵԿ | Էրեդիվիզի | 27 | 5 | 4 | 1 | – | – | 31 | 6 |
Ընդհանուր հաշիվ | 81 | 12 | 10 | 3 | 0 | 0 | 91 | 15 |
- Գոլային փոխանցումներ
Մրցաշրջան | Ակումբ | Փոխանցում |
---|---|---|
2013/2014 | ՆԵԿ | 4 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «علیرضا جهانبخش». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 3,0 3,1 Soccerway(բազմ․)
- ↑ 4,0 4,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ http://www.iplstats.com/website11-12/Week06/DGL_MES_06.htm
- ↑ Alireza Jahanbakhsh Thrilled After Being Called Into Iran Squad | Angle Chronicle - Part 240 Արխիվացված 2014-05-08 archive.today
- ↑ NEC bereikt mondelinge overeenkomst met Iraniër Jahanbakhsh
- ↑ Alireza Jahanbakhsh joins the Dutch premier league (Eredivisie) VIDEO+PHOTO
- ↑ Jahanbakhsh scores maiden goal in the Netherlands [VIDEO]
- ↑ «Eredivisie Wrap: Roda down despite victory, PSV gain fourth - Soccerway». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Eredivisie: NEC Nijmegen beat Ajax to survive, Roda relegated | Football News | Sky Sports
- ↑ NEC face play-off, Roda relegated - FIFA.com Արխիվացված 2014-06-28 Wayback Machine
- ↑ Grootste talent 2013-2014 Արխիվացված 2014-08-04 Wayback Machine
- ↑ «Jahanbakhsh voted best young talent in the Netherlands. | TeamMelli». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Queiroz announced Team Melli players for Thailand match(չաշխատող հղում)
- ↑ «Jahanbakhsh invited to the Iran national team». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Match: Thailand v Iran – AFC Asian Cup Qualifiers». ESPN FC. 2013 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Queiroz trims Iran squad to 24». FIFA.com. 2014 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Soccerway profile
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ալիռեզա Ջահանբախշը PersianLeague.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիռեզա Ջահանբախշ» հոդվածին։ |