Ալիս Ռիվա

շվեյցարացի արձակագիր, ֆեմինիստ

Ալիս Ռիվա (ֆր.՝ Alice Rivaz, օգոստոսի 14, 1901(1901-08-14)[1][2][3][…], Ռովրեյ, Վո, Շվեյցարիա - փետրվարի 27, 1998(1998-02-27)[1][4] կամ 1998[2][5][6], Ժենտոդ, Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի արձակագիր, ֆեմինիստ։

Ալիս Ռիվա
Alice Rivaz
Ծնվել էօգոստոսի 14, 1901(1901-08-14)[1][2][3][…]
ԾննդավայրՌովրեյ, Վո, Շվեյցարիա
Վախճանվել էփետրվարի 27, 1998(1998-02-27)[1][4] (96 տարեկան) կամ 1998[2][5][6]
Վախճանի վայրԺենտոդ, Ժնև, Շվեյցարիա
ԳերեզմանԹագավորների գերեզմանատուն[7]
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն Շվեյցարիա
Պարգևներ
 Alice Rivaz Վիքիպահեստում

Սոցիալիստ Պոլ Գոլեի դուստրն է։ Որպես գրական կեղծանուն ընտրել է Ռիվա՝ լեմանական գեղեցիկ գյուղի անվանումը։

Դաշնամուրի և երաժշտագիտության ուսուցիչ աշխատելու փորձերից հետո 1925 թվականին Ռիվան տեղափոխվել է Ժնև՝ ծառայության անցնելով Աշխատանքի միջազգային գրասենյակում։ Այստեղ աշխատելու տարիներին էլ սկսել է գրել իր առաջին վեպը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով ծագած գործազրկությունը, որքան էլ տարօրինակ լինի, նրան հնարավորություն է տալիս իրագործել իր վաղեմի թաքուն երազանքը։ 1940 թվականին Լոզանում լույս է տեսնում նրա առաջին վեպը «Ամպեր՝ ափի մեջ»։ 1942 թվականին Ռիվան ստանում է Շիլլերի անվան մրցանակ։ Այնուհետև, 1946 թվականին հրատարակում է «Ինչպես ավազը» և «Մեղվանոցների անդորրը», իսկ Շառլ Ֆերդինանդ Ռամյուի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ծնվում է «Ֆրանսիական պոեզիայի անթոլոգիան»։

Այնուհետև Ալիս Ռիվայի գրական գործունեության մեջ կատարվում է երկար ընդմիջում։ 1961 թվականին նա հրատարակում է «Առանց ալկոհոլի», 1966 թվականին՝ «Հաշվեք ձեր օրերը» վեպերը։ Վերջինի համար էլ հեղինակն արժանանում է Վոդեցի գրողների մրցանակին։ Հաջորդ տարի նրա «Ալիքի փոսը» (1967 թ.) վեպն արժանանում է ժնևցի գրողների մրցանակին։ Այնուհետև իրար հաջորդում են նրա «Առավոտվա այբուբենը» (1968 թ.), «Հիշողության և մոռացության մասին» (1973 թ.), «Նետիր քո հացը» (1979 թ.), «Կյանքի հետքեր», «Օրատետրերը» (1979-1982 թթ., լույս են տեսել 1983 թվականին) վեպերը, չհաշված ուսումնասիրություններն ու էսսեները, «Այս անունը, որն այլևս իմը չէ» (1980 թ.) վեպը։

Նշված մրցանակներից բացի Ալիս Ռիվան 1969 թվականին երկրորդ անգամ պարգևատրվել է Շիլլերի անվան մրցանակով, 1975 թվականին արժանանում է Ժնև քաղաքի քառամյա մրցանակին, 1980 թվականին՝ Ռամյուի անվան մեծ մրցանակին, իսկ 1997 թվականին՝ Ժնև քաղաքի կողմից՝ Երախտապարտ Ժնևի մեդալին[8]։

Ալիս Ռիվան հայերեն խմբագրել

  • Մարդը և իր տղան; Ոչ ալկոհոլային կամ վերջին շանսը։ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 42-65։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=23336
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 http://www.wto.org/english/res_e/booksp_e/cwr11-2_e.pdf
  5. 5,0 5,1 5,2 NUKAT — 2002.
  6. 6,0 6,1 6,2 Catalogue of the Unione Romana Biblioteche Scientifiche
  7. Kathari S., Riliet N. Histoire et Guide des cimetières genevois (ֆր.)Genève: Éditions Slatkine, 2009. — P. 502. — ISBN 978-2-8321-0372-2
  8. Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 40։