Ալիս Բլումֆիլդ (հոկտեմբերի 13, 1895(1895-10-13), Հնդկաստան - հունվարի 5, 1977(1977-01-05)), շոտլանդացի գինեկոլոգ վիրաբույժ, նաև Մանկաբարձների ու գինեկոլոգների թագավորական քոլեջի անդամ էր, նա հայտնի էր Լոնդոնի բժշկական համայնքում իր ակտիվ մասնակցություններով[1]։

Ալիս Բլումֆիլդ
Ծնվել էհոկտեմբերի 13, 1895(1895-10-13)
ԾննդավայրՀնդկաստան
Մահացել էհունվարի 5, 1977(1977-01-05) (81 տարեկան)
ԿրթությունԷդինբուրգի համալսարան
Մասնագիտությունփաստաբան, գինեկոլոգ և մանկաբարձ

Վաղ կյանք խմբագրել

Ալիս Բլումֆիլդը ծնվել է Հնդկաստանում ՝ վաճառականների ընտանիքում։ Ահաբեկիչների կողմից սպանված հոր մահից հետո նա մոր և քրոջ հետ տեղափոխվել է Շոտլանդիա։

Կրթություն խմբագրել

 
Էդինբուրգ
 
Հարավային Լոնդոնի կանանց հիվանդանոց

Բլումֆիլդը Էդինբուրգի համալսարանի ուսանողներից էր, այնտեղ նա արժանացել է մի քանի ակադեմիական պարգևների, ստացել է Անանդելի ոսկե մեդալ կլինիկական վիրաբուժության և արծաթե մեդալը համակարգված քիմիայի համար[2]։ 1919 թվականին Բլումֆիլդն առաջին կարգի գերազանցությամբ ավարտել է Էդինբուրգի համալսարանը։ Հետագայում նա արժանացել է Լեքի Մաքթիերի հետբուհական և Ուիլյամ Գիբսոնի հետազոտական կրթաթոշակների։ 1921 թվականին ավարտել է իր դոկտորի գիտական աստիճանը[3], 1922 թվականին դարձել է վիրաբույժների թագավորական քոլեջի անդամ իսկ 1929 թվականին ստացել է վիրաբուժության մագիստրոսի կոչում[1][4]։

Կարիերա խմբագրել

28 տարեկան հասակում «Soho Square» կանանց հիվանդանոցի և «Queen Charlotte» հիվանդանոցի օրդինատուրան ավարտելուց հետո, Բլումֆիլդը դարձել է գինեկոլոգիայի խորհրդատու վիրաբույժ Հարավային Լոնդոնի կանանց հիվանդանոցում, որտեղ նա անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։ Նա նաև աշխատել է Մարի Կյուրի հիվանդանոցում։

Բլումֆիլդը ակտիվորեն ներգրավված էր Լոնդոնի բժշկական համայնքում, նա մանկաբարձների ու գինեկոլոգների թագավորական քոլեջի հիմնադիրներից մեկն էր։ 1935 թվականին նա նշանակվել է քոլեջի անդամ՝ համահիմնադիր սըր Վիլյամ Ֆլեթչերի կողմից։ Նա երեք անգամ եղել է Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի խորհրդի անդամ ՝ 1942-1944 թվականներին, 1946-1948 թվականներին և 1951-1953 թվականներին, իսկ ավելի ուշ զբաղեցրել է քննական հանձնաժողովի նախագահի պաշտոնը[1]։

Բլումֆիլդը նաև «կանանց դաշտային գինեկոլոգիական ակումբ»-ի հիմնադիրն էր, կանանց բժշկական ֆեդերացիայի անդամ։ 1942 թվականին մասնակցել է առողջապահության նախարարի բժշկական խորհրդատվական կոմիտեին՝ Միացյալ Թագավորությունում առողջապահական ծառայությունների զարգացման վերաբերյալ խորհրդատվության համար[5]։ Բլումֆիլդը մի քանի զեկույցներ է ներկայացրել թագավորական բժշկական ընկերությանը և գրել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են արգանդի որովայնի վիրահատությունը, էստրոգենի երկարատև օգտագործման հետևանքները և տղամարդկանց և կանանց անպտղությունը[1]։

Բլումֆիլդը եղել է բազմաթիվ տարբեր հետազոտական նախագծերի մի մասը և օգնել է նպաստել բազմաթիվ բժշկական հայտնագործություններին։ 1927 թվականին նա օգնել է The Development of The Lower End of The Vagina" հեղինակին։ Այս ամսագրում Բլումֆիլդը աշխատում էր Էռնեստ Ֆրեյզերի հետ միասին[6]։ Բլումֆիլդը հայտնի դարձավ նաև այլ բժշկական ամսագրերում, ինչպես նաև հոդվածներում, նրանցից մի քանիսը ներառված էին«մանկաբարձության գինեկոլոգիայի բաժնում»[7]։

  • Կիստա, որը զբաղեցնում է արգանդափողային տարածքը
  • Արգանդի խողովակի առաջնային քաղցկեղի դեպքը
  • Ֆալոպյան խողովակի առաջնային քաղցկեղի դեպքը

Հետագա կյանք խմբագրել

Բժշկությունից հեռանալուց հետո Բլումֆիլդը սովորել է իրավագիտության բաժնում։ 70 տարեկան հասակում նրան հրավիրել են Gray's Inn-ի փաստաբանների միություն և նա այնտեղ նախապատրաստվել է որպես հարավ-արևմտյան շրջանի քրեական փաստաբան[1]։ Նույնիսկ իր կյանքի վերջին օրերին նա հաճախում էր իսպաներեն լեզվի ուսուցման դասընթացների։ Իր ողջ կյանքի ընթացքում Բլումֆիլդը հայտնի էր հիվանդների նկատմամբ իր բարի և գթասիրտ ցուցաբերությամբ, բայց համարվում էր տաքարյուն իր գործընկերների և մյուս անդամների հետ հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Pioneers: Alice Bloomfield». Royal College of Obstetricians and Gynaecologists Heritage Blog (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  2. England, Royal College of Surgeons of. «Bloomfield, Alice - Biographical entry - Plarr's Lives of the Fellows Online». livesonline.rcseng.ac.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  3. Bloomfield, Alice (1921). «Artificial pneumothorax in the treatment of pulmonary tuberculosis: with notes on 20 cases so treated» (անգլերեն). hdl:1842/22710. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Bloomfield, Alice (1929). «The development (prenatal) of the female genital tube» (անգլերեն). hdl:1842/28321. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Medical Advisory Committee (Appointment): 26 Nov 1942: House of Commons debates - TheyWorkForYou». TheyWorkForYou (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  6. Bloomfield, Alice; Frazer, Ernest (1927). «The Development of the Lower end of the vagina». Journal of Anatomy. 62 (Pt 1): 9–32. PMC 1250046. PMID 17104175.
  7. Bloomfield, Alice (1927 թ․ ապրիլի 1). «Cyst Occupying the Utero-Vesical Space». Proceedings of the Royal Society of Medicine. 20 (6): 871–872. doi:10.1177/003591572702000643. PMC 2100892. PMID 19985777.

Արտաքին հղումներ խմբագրել