Ալիսա Գանիևա

ռուս գրող, գրաքննադատ, հրապարակախոս, խմբագիր

Ալիսա Արկադևնա Գանիևա (ռուս.՝ Али́са Арка́дьевна Гани́ева, սեպտեմբերի 23, 1985(1985-09-23)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս գրող, գրաքննադատ, հրապարակախոս, խմբագիր։

Ալիսա Գանիևա
Ծնվել էսեպտեմբերի 23, 1985(1985-09-23)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Գրական անունGulla Khirachev
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, ակնարկագիր, վիպասան, վիպասան, writer of tales, արձակագիր, խմբագիր, հրապարակախոս, ռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱշխատավայրՆեզավիսիմայա գազետա
Պարգևներ
Կայքalisaganieva.com
 Alice Ganieva Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալիսա Գանիևան ծնվել է 1985 թվականին Մոսկվայում։ Մեծացել է Դաղստանում, ավարացի է[3]։ 2002 թվականից բնակվում է Մոսկվայում[4]։ Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրաքննադատության բաժինը։ «Նեզավիսիմայա գազետա» թերթի «НГ-ExLibris» հավելվածի խմբագիրն է և «Совершенно секретно» հեռուստաալիքում աշխատում է որպես հաղորդավար[5]։ Ընդգրկված է Տագանկայի թատրոնի փորձարարական խորհրդում[6]։ Առաջին անգամ հրատարակվել է 2004 թվականին «Մոսկովսկի վեստնիկ» ամսագրում՝ անդրադառնալով գրական պոստմոդեռնիզմին։ Որպես գրաքննադատ՝ տպագրվել է «հաստ» ամսագրերում և պարգևատրվել է մի շարք մրցանակներով։ 2010 թվականին հրատարակվել է նրա 21-րդ դարի սկզբի ռուս գրականության վերաբերյալ հոդվածների ժողովածուն[7]։

2009 թվականին երիտասարդ գրաքննադատներ Ալիսա Գանիևան, Ելենա Պոգորելայան և Վալերիա Պուստովան միավորվել են «ПоПуГан» «գրա-քննադատական խմբում»[8] և թողարկել մի շարք տեսահոլովակներ ժամանակակից գրականության տարածման համար[9]։

2009 թվականին Ալիսա Գանիևան դարձել է բուռն գրական հերոսուհի, «Ողջույն, Դալգատ» պատմության համար ստացել է երիտասարդ գրողների համար սահմանված «Դեբյուտ» մրցանակը՝ հանդես գալով «Գուլլա Խիրաչով» տղամարդու կեղծանունով[10]։ Այդ ժամանակից ի վեր Գանիևայի գրվածքներն արժանանում են բուռն արձագանքների։

«Ողջույն, Դալգատ» և երկու վեպերի հեղինակ է։ Առաջինը՝ «Տոնական լեռը» (2013 թ.), ընդգրկվել է «Ясная Поляна» կարճ ցուցակում[11], երկրորդը՝ «Հարս ու փեսա» (2015 թ.)՝ որպես լավագույն վեպ հայտնվել է «Ռուսական Բուկեր» և[12] «Ուսանողական Բուկեր» եզրափակիչներում[13]։ Արդյունքում վեպն արժանացել է «Ռուսական Բուկեր» երկրորդ մրցանակին` Մեծ Բրիտանիայում հաջորդ հրատարակության թարգմանության համար[14]։

Որպես արձակագիր՝ տպագրվել է «Սնոբ»[15], «Օկտյաբր», «Conde Nast Traveller», «Վոկրուգ սվետա» և այլ ամսագրերում։

2014 թվականին նկարահանվել է «Կուլտուրա հեռուստաալիքի» «Полиглот. Хинди с нуля за 16 часов» հեռուստատեսային ինտելեկտուալ շոուում[16]։

2015 թվականի հունիսին «The Guardian» թերթը Գանիևային ընդգրկել է Մոսկվայի առավել տաղանդավոր երիտասարդների ցանկում[17]։

Գրական տապան փառատոնի մասնակից է[18]։

Երկեր խմբագրել

  • Полёт археоптерикса, 2010
  • Повесть Салам тебе, Далгат!, 2010
  • Роман Праздничная гора, 2012
  • Роман Жених и невеста, 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 https://books.google.com/books?id=YmO9CQAAQBAJ
  3. «По этносу я аварка» (Я повсюду иностранка // Российская газета, федеральный выпуск № 6644 (73))
  4. «Алиса Ганиева: «В Дагестане легко быть необычным»». Год Литературы 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Алиса Ганиева». Совершенно секретно ТВ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «Экспертный Совет / Театр на Таганке» (ռուսերեն). tagankateatr.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  7. Алиса Ганиева: «Полёт археоптерикса. О мотивах современной российской прозы» Արխիվացված 2011-06-20 Wayback Machine. «Литературная учёба» № 2 за 2009
  8. Н. Рейдер: «Разноцветный ПоПуГан». ExLibris — НГ, 15.10.2009
  9. «ПоПуГан трио». YouTube. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. «Алиса Ганиева (Гулла Хирачев)». «Новая Газета», Выпуск № 15. 12.02.2010. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. «Алиса Ганиева в передаче «Контекст» на канале «Россия К». Эфир от 15.09.2013». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. «Ждем победы Алисы Ганиевой». «Независимая газета». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. «Литературная премия «Студенческий Букер — 2015»». studbooker.rsuh.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  14. «Русский Букер - Литературная Премия - Russian Booker». www.russianbooker.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  15. «Алиса Ганиева — Про меня» (ռուսերեն). Сноб. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  16. «Полиглот. Хинди с нуля за 16 часов! / Телеканал «Россия – Культура»». tvkultura.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  17. Guardian readers. «Moscow 30 under 30: the people's power list». the Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  18. «Գրական տապանն» ավարտել է նավարկությունը

Արտաքին հղումներ խմբագրել