Ալեքսանդր Օդոևսկի
Ալեքսանդր Իվանովիչ Օդոևսկի (ռուս.՝ Алекса́ндр Ива́нович Одо́евский, նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1802[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 15 (27), 1839[2][1], Սոչի), ռուս բանաստեղծ, դեկաբրիստ, իշխան։
Ալեքսանդր Օդոևսկի Александр Одоевский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1802[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | օգոստոսի 15 (27), 1839[2][1] (36 տարեկան) |
Վախճանի վայր | Սոչի |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, գրող և սպա |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
1824-1825 թվականներին Օդոևսկին ընդունվել է դեկաբրիստների Հյուսիսային ընկերության մեջ, հարել դրա արմատական մասին։ Մասնակցել է 1825 թվականի դեկտեմբերի 14-ի Դեկաբրիստների ապստամբությանը, որի ճնշումից հետո բանտարկվել է Պետրոպավլովյան ամրոցում։ 1827-1837 թվականներին եղել է տաժանակրության մեջ և աքսորում (Սիբիր), այնուհետև ցարի հրամանով որպես շարքային ուղարկվել է Կովկաս՝ գործող բանակ, որտեղ մտերմացել է Միխայիլ Լերմոնտովի և Նիկոլայ Օգարյովի հետ։ Օդոևսկու մինչև 1825 թվականը գրած գործերը գրեթե չեն պահպանվել։ 1825 թվականից հետո Օդոևսկին իր ստեղծագործության մեջ հավատարիմ է մնացել նախկին գաղափարներին («Գուշակ լարերի հնչյունները բոցե․․․», 1827, Ալեքսանդր Պուշկինի «ի Սիբիր» հայտնի բանաստեղծության պատասխանը)։ Նրա «Վասիլկո» (1829-1830) պոեմին, «Զոսիմա» (1827-1829), «Պառավ գուշակուհին» (1829) բանաստեղծություններին և այլ գործերին բնորոշ է անցյալի բարոյափիլիսոփայական իմաստավորման շեշտը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Одоевский Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 524)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Օդոևսկի» հոդվածին։ |