Ալեքսանդր Վասիլև (երաժիշտ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Վասիլև (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Գեորգիևիչ Վասիլև (ռուս.՝ Александр Георгиевич Васильев, հուլիսի 15, 1969(1969-07-15), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռոք-երաժիշտ, բանաստեղծ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ։ «Սպլին» խմբի առաջնորդը։

Ալեքսանդր Վասիլև
Ծնվել էհուլիսի 15, 1969(1969-07-15) (55 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերռոք
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, բանաստեղծ և հեղինակ-կատարող
Երգչաձայնբարիտոն
Գործիքներստեղնաշարային գործիքներ, կիթառ, Տերմեն և վոկալ
Գործունեություն1986–ներկա
ԼեյբլNikitin
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
ԱնդամակցությունՍպլին
ԿապվածՍպլին
Կայքsplean.ru
 Alexander Vasilyev (Spleen) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդրը վաղ հասակից սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ։ 12 տարեկան հասակում առաջին անգամ հաճախել է համերգի` «Մաշինա վրեմենի» խմբի, որից հետո որոշել է լիովին նվիրվել երաժշտությանը։ 7-րդ դասարանում գնել է իր առաջին կիթառը։ 1986 թ. ընդունվել է Լենինգրադի ավիացիոն գործիքաշինության ինստիտուտ, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը` Ալեքսանդրային, և Ալեքսանդր Մորոզովին։ Հայտնվում է «Միտրա» խումբը, որին նաև միանում է Օլեգ Կուվաևը։ 1988-ին խումբը փորձում է միանալ Լենինգրադի ռոք-ակումբին, սակայն չի անցնում մրցույթը։ Դրանից հետո Ալեքսանդրը զորակոչվում է բանակ, որտեղ երգեր է գրում, որոնք հետագայում թողարկվելու են առաջին ալբոմում։ 1992 թ. ընդունվում է Թատերական ինստիտուտի տնտեսագիտական բաժինը։ Շուտով աշխատանքի է ընդունվում «Բուֆֆ» թատրոնում, որտեղ ձայնային ռեժիսոր էր աշխատում Ալեքսանդր Մորոզովը։ Վերջինս Ալեքսանդրին ծանոթացնում է Նիկոլայ Ռոստովսկու հետ, և նրանք սկսում են աշխատել առաջին ալբոմի ձայնագրությամբ։ 1994 թ. մայիսին ալբոմը պատրաստ էր։

1994 թ. մայիսի 27-ին, Սանկտ Պետերբուրգի հիմնադրման 291-ամյակի օրը, կայացավ երեկույթ` ալբոմի ձայնագրման ավարտի կապակցությամբ, որտեղ երաժիշտները ծանոթանում են Ստաս Բերեզովսկու հետ։ Այդ օրը պաշտոնապես հանդիսանում է «Սպլին» խմբի հիմնադրման օրը։

2004 թ. թողարկվում է Վասիլևի առաջին սեփական «Черновики» («Սևագրեր») ալբոմը։

2006 թ. սեպտեմբերի 12-ին ծնվել է Ալեքսանդրի զավակը` Լեոնիդը։ Այդ իրադարձությանը նվիրված է «Сын» («Որդի») երգը Անձնավորության պառակտում ալբոմից։

Ալեքսանդր Վասիլևը երգեր գրում է տանը, համակարգչով։ Նաև զբաղվում է նկարչությամբ։ 2008 թվականին կայացավ առաջին անհատական ցուցահանդեսը[1][2]։

Ծանուցումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վասիլև (երաժիշտ)» հոդվածին։