Ալեքսանդր Սերգեյի Աբրահամյան
ազատամարտիկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Աբրահամյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Սերգեյի Աբրահամյան (հունվարի 31, 1957[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 2, 1993[1], Ջիվանի, Մարտունու շրջան, Արցախ[1]), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ալեքսանդր Սերգեյի Աբրահամյան | |
---|---|
հունվարի 31, 1957[1] - ապրիլի 2, 1993[1] (36 տարեկան) | |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահվան վայր | Ջիվանի, Մարտունու շրջան, Արցախ[1] |
Գերեզման | Ցոր[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Արցախ |
Ծառայության տարիներ | 1990 – 1993 թթ․ |
Մարտեր/ պատերազմներ | Ծամձոր, Սարինշեն, Ղաջար |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1990 թվականին Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով մայրաքաղաք Բաքվում իրականացված Հայոց Ցեղասպանության պատճառով լքում է հարազատ քաղաքը և տեղափոխվում Արցախի Հադրութի շրջան, որտեղ միանում է հայ կամավորականների խմբին։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ծամձորի, Սարինշենի և այլ բնակավայրերի ազատագրական մարտերին։ Հատկապես աչքի է ընկել Ղաջարի ազատագրական մարտում, որի ընթացքում զոհվել է։
Ալեքսանդր Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Արցախի Հանրապետության Ցորում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո (էջ 29)։ |