HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջիվանի (այլ կիրառումներ)

Ջիվանի, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 43 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ջիվանի
ադրբ.՝ Qacar
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու
Բնակչություն145[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Ջիվանի (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 1301,48 հա տարածք, որից 1172,56 հա գյուղատնտեսական նշանակություն, 95,65 հա անտառային հողեր։ Ջիվանի համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետը։ Որպես առանձին համայնք հաստատվել է 2001 թվականի հունիսին[3]։

ԲնակչությունԽմբագրել

2015 թվականին Ջիվանի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 198 մարդ, կա 40 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 142 152 158

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներԽմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 37 աշակերտներ[5]։

Արտաքին հղումներԽմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf ԼՂՀ մարդահաշիվ
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 568։
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  5. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 261