Ալեքսանդր Ջորջևիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալեքսանդր «Սաշա» Ջորջևիչ (սերբ.՝ Александар "Саша" Ђорђевић / Aleksandar "Saša" Đorđević; օգոստոսի 26, 1967, Բելգրադ, ՀՍՖՀ), հարավսլավիացի և սերբ բասկետբոլիստ։ Խաղացել է խաղարկող պաշտպանի դիրքում։ Ներկա ժամանակներում զբաղվում է մարզչական գործունեությամբ։
Ալեքսանդր Ջորջևիչ սերբ.՝ Александар Ђорђевић | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Բելգրադ, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Սերբիա |
Մասնագիտություն | բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ |
Ծնողներ | հայր՝ Bratislav Đorđević? |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |
Aleksandar Đorđević Վիքիպահեստում |
Բասկետբոլիստի կարիերա
խմբագրելԱկումբում
խմբագրելԽաղացել է հայտնի եվրոպական ակումբներում, ինչպիսիք են` Պարտիզանը, Օլիմպիա Միլանը, Ռեալ Մադրիդը, Բարսելոնան, իսկ 1996 թվականին խաղացել է ԲԱՍ-ում, որպես Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս թիմի խաղացող։ Կարիերան ավարտել է 2005 թվականին։
Հավաքականում
խմբագրելԽաղացել է Հարավսլավիայի հավաքականում, որտեղ անցկացրել է 108 խաղ։ Հավաքականի հետ առաջին մեդալը նվաճել է 1987 թվականին Եվրոպայի Առաջնությունում, երբ գրավել են երրորդ տեղը։ Չորս տարի անց Ջորջևիչը հավաքականի հետ միասին հաղթել է ԵվրոԲասկետ 1991-ը։ 1996 թվականին Ամառային Օլիմպիական խաղերում սերբերը զբաղեցրել են երկրորդ տեղը, առաջնության եզրափակչում պարտվելով ԱՄՆ-ի հավաքականին։ 1995 թվականին նա դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ 1997 թվականին Իսպանիայում Սաշան թիմի հետ միասին նվաճեց իր երրորդ եվրոպական չեմպիոնական տիտղոսը։ 1998 թվականին Հարավսլավիան Հունաստանում հաղթեց աշխարհի առաջնությունը, և հենց այդ ոսկին էլ դարձավ Ալեքսանդր Ջորջևիչի հավաքականում հանդես գալու վերջինը մեդալը։ 2000-ական թվականների սկզբներին նա այլևս չհայտնվեց թիմի կազմում։
Սպորտային մեկնաբան
խմբագրելՋորջևիչը EuroLeague TV ալիքի համար աշխատում է սպորտային մեկնաբան։