Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Մելիքյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Նիկոլայի Մելիքյան (փետրվարի 5, 1877(1877-02-05)[1], Հադրութ, Ջաբրայիլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 16, 1969(1969-03-16)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ինժեներ-տեխնոլոգ, մաթեմատիկոս, մանկավարժ, դոցենտ (1938)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1946)։

Ալեքսանդր Մելիքյան
Ծնվել էփետրվարի 5, 1877(1877-02-05)[1]
Հադրութ, Ջաբրայիլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 16, 1969(1969-03-16)[1] (92 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ-տեխնոլոգ, մաթեմատիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] և Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերՊետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ (1908)[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Միջնակարգ կրթությունն ստացել է Շուշիի ռեալական դպրոցում։ 1898 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ։ Մասնակցել է հեղափոխական ուսանողության հավաքույթներին ու ցույցերին, որի համար երկու անգամ (1899, 1900) հեռացվել է ինստիտուտից։ 1908 թվականին ավարտել է ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-տեխնոլոգի որակավորում։ 1908-1915 թվականներին աշխատել է Երևանի Երևան քաղաքի ինքնավարությունում որպես նախագծող ու կառուցող ինժեներ, միաժամանակ դասավանդել օրիորդաց գիմնազիայում և սեմինարիայում, իսկ 1915 թվականից՝ նվիրվել ուսուցչական աշխատանքի։ Մելիքյանը նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը (1908-1915)։

Նրա ջանքերով Հայաստանում հիմնվել է առաջին տեխնիկական մասնագիտական դպրոցը՝ ինդուստրիալ տեխնիկումը, որի տնօրենն է եղել տասը տարի։ Դասավանդել է 1923 թվականին Երևանում բացված բանվորական ֆակուլտետում։ Մինչև 1932 թվականը վարել է ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի կադրերի բաժնի վարիչի տեղակալի և ուսումնական մասին վարիչի պաշտոնը՝ ղեկավարելով տեխնիկական կրթության կազմակերպման ու երիտասարդ մասնագետների պատրաստման գործն ամբողջ հանրապետությունում։ Դասավանդել է գյուղատնտեսական ինստիտուտում (1931-1933), Երևանի պետական համալսարանում (1933-1961)։ 1936 թվականին նա նշանակվել է համալսարանի ուսումնագիտական մասին պրոռեկտորի տեղակալ, իսկ 1941-1961 թվականներին՝ պրոռեկտոր։ Հայկական ԽՍՀ IV գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 388.
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 405-406։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 388