Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հակոբյան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Արշակի Հակոբյան (25.12.1890 (6.1.1891), Ալեքսանդրապոլ - 14.5.1971, Երևան), մեխանիկոս։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940

Ալեքսանդր Արշակի Հակոբյան
հայ․՝ Ալեքսանդր Արշակի Հակոբյան
Ծնվել է1890 դեկտեմբերի 25
ԾննդավայրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն Ալեքսանդրապոլ
Մահացել էմայիսի 14, 1971(1971-05-14) (տարիքը 80)
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Երևան
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1917)։ 1920-1930 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում. 1928-1929 թվականներին՝ տեխնիկական ֆակուլտետի դեկան։ Հիմնադրման օրից աշխատել է ԵՊԻ-ում, կազմակերպել և գլխավորել է տեսական մեխանիկայի (1930-1939), թերմոդինամիկայի և ջերմատեխնիկայի (1939-1954), գլխավորել ֆիզիկայի (1954-1957) ամբիոնները։

Աշխատանքները վերաբերում են դասական և կիրառական մեխանիկայի տարբեր հարցերին։ Ուսումնասիրել է հեղուկից և ցանկացած թվով գազերից բաղկացած խառնուրդների թերմոդինամիկական հատկությունները՝ հաշվի առնելով նրանցում քիմիական ռեակցիաների և մակակլանման հնարավորությունը։ Հիմնավորել է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը՝ ջերմաստիճանի ցանկացած նշանի դեպքում։ Հակոբյանը ԽՍՀՄ-ում առաջիններից է վեկտորական հաշվի օգնությամբ շարադրել տեսական մեխանիկայի դասընթացը։

ԵրկերԽմբագրել

  • Ֆիզիկա։ Դասախոսություններ կարդացված Երևանի ժող. համալսարանում 1922 թվականին, Եևան, Պետհրատ, 1922:
  • Կլասիկ թերմոդինամիկը և քիմիական կոնստանտը: Երևան, Ա. հ., 1925:
  • Տեսական մեխանիկա: Երևան, Հայպետհրատ, 1941:
  • Տեսական մեխանիկա, մաս 1-2, Երևան, 1941-1964:
  • Թերմոդինամիկա, Երևան, 1952:
  • Химическая термодинамика: Учебное пособие / А. А. Акопян, Москва, Высшая школа, 1963.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։