Ալեքսանդր Միխայլովիչ Լիպկան (ռումիներեն՝ Alexandru Lipcan, օգոստոսի 21 (սեպտեմբերի 3), 1908, Կագուլ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - հուլիսի 10, 1977(1977-07-10) կամ հունիսի 10, 1977(1977-06-10)[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի գրող, լրագրող, թարգմանիչ։ Մոլդովայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967

Ալեքսանդր Լիպկան
ռումիներեն՝ Alexandru Lipcan
Ծնվել էօգոստոսի 21 (սեպտեմբերի 3), 1908
ԾննդավայրԿագուլ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 10, 1977(1977-07-10) (68 տարեկան) կամ հունիսի 10, 1977(1977-06-10)[1] (68 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, լրագրող և թարգմանիչ
Լեզումոլդովերեն
Քաղաքացիություն Ռումինիայի թագավորություն,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԲուխարեստի համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Լիպկանը ծնվել է 1908 թվականին Բեսարաբիայի հարավում գտնվող Կագուլ գյուղում։ Սովորել է գիմնազիայում, 1934 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Մոլդովայի միավորումից հետո աշխատել է որպես լրագրող։ Պատերազմի ավարտից հետո 1945 թվականին զորացրվել է և զբաղվել գրական գործունեությամբ։

Լիպկանի վեպերը՝ «Զարթոնք» (1952), «Կաղամախիների ուղին» (1955), «Վաղորդյան սարսուռներ» (1962) լայն ճանաչում են գտել ընթերցողների շրջանում, թարգմանվել են ռուսերեն։ 1958 թվականին լույս է տեսել Լիպկանի պատմվածքների ժողովածուն՝ «Երբ հասնում է խաղողը», որն արտացոլում է Մոլդովայի կոլտնտեսային առօրյան։ Լիպկանը զբաղվել է նաև թարգմանությամբ։ Մոլդովերեն թարգմանել է Տոլստոյի, Գորկու, Շոլոխովի և այլոց ստեղծագործություններ[2][3]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Deşteptarea (Զարթոնք), 1952
  • Drumul cu plopi (Կաղամախիների ուղին), 1956
  • Când se coace poama (Երբ հասնում է խաղողը), 1958
  • Brumele cad dimineaţa (Վաղորդյան սարսուռներ), 1961
  • Iulie - luna lui cuptor, 1967
  • Lumini la răspântii, 1976

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ
  3. «Lipcan Alexandru - scriitor» (ռումիներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Literatura şi arta Moldovei: Encicl. - Vol.1. - Chişinău, 1985
  • Chişinău-enciclopedie 1997