Ալեքսանդր Դյոթչ (անգլ.՝ Alexander Doetsch, փետրվարի 7, 1983(1983-02-07)[1], Գերմանիա), առավել հայտնի է Ալեքսանդր Դրեյմոն (անգլ.՝ Alexander Dreymon) ստեղծագործական մականվամբ, գերմանացի դերասան։ Առավել հայտնի է «Վերջին թագավորություն» հեռուստասերիալում կատարած Ութրեդ Բեբանբուրգցու[2] և «Քրիստոֆերը և նրա նմանները» ֆիլմում կատարած Կասպարի դերերով[3]։

Ալեքսանդր Դրեյմոն
Ծննդյան թիվ՝փետրվարի 7, 1983(1983-02-07)[1] (41 տարեկան)
Ծննդավայր՝Գերմանիա
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝դերասան և կինոդերասան
IMDb։ID 4101853

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Գերմանիայում, բայց մանկության մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում և Շվեյցարիայում[4]։ Ֆրանսիայում սովորել է երեք տարի, իսկ հետո ևս երեք տարի սովորել է Լոնդոնի դրամատիկ կենտրոնում[4]։ Որոշ ժամանակ ապրել է ԱՄՆՀարավային Դակոտայում, որտեղ սովորել է նաև ձիավարություն[5][6]։ Դրեյմոնը տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի

Անձնական կյանք խմբագրել

2019 թվականի վերջին սկսել է հանդիպել դերասանուհի Էլիսոն Ուիլյամսի հետ, որի հետ ծանոթացել էր «Հորիզոնի ալիքները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2021 թվականի վերջին ծնվել է նրանց որդին՝ Արլոն[7]։ 2022 թվականի դեկտեմբերի հայտնի է դարձել, որ զույգը նշանադրվել է[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 ֆ Ոչ փոխել, ոչ վերագործարկել Ni reprise, ni échangée Ալեքսանդր
2011 ֆ Քրիստոֆերը և նրա նմանները Christopher and His Kind Կասպար
2011 ֆ Մահանալու համար շատ գեղեցիկ։ Վերջին ելույթ Sotto il vestito niente - L'ultima sfilata Բրյուս
2011 ֆ Ով ում է հետևում Who's Watching Who մարդագայլ
2011 ֆ Դիմադրություն Resistance Սթեյներ
2013 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով American Horror Story: Coven Լյուկ Ռամսի
2014 ֆ Արյունոտ փրկագին Blood Ransom Երեմիա
2015-2022 ս Վերջին թագավորություն The Last Kingdom Ութրեդ Բեբանբուրգցի
2015 ֆ Ժամանակի ստուգում The Test of Time Սթիվ
2015 ֆ Փակ սիրտ Heartlock Լի Հեյզ
2016 ֆ Պոեմ կարդացող տղաները Guys Reading Poems հայր
2019 ֆ Մեյբլ Mabel Ջեք
2020 ֆ Հորիզոնի աալիքները Horizon Line Ջեքսոն
2023 ֆ Յոթ թագավորները պետք է մահանան The Last Kingdom: Seven Kings Must Die Ութրեդ Բեբանբուրգցի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.adorocinema.com/personalidades/personalidade-654520/
  2. «Alexander Dreymon Lands Lead In BBC America Series 'The Last Kingdom' | Deadline». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. «Alexander Dreymon - IMDb». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 «Alexander Dreymon is a man of the world». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. «Alexander Dreymon Cool Interview | The Last Kingdom | Australia». Carousel Australia. 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Interview with Alexander Dreymon». DA MAN TV. 2015 թ․ հոկտեմբերի 22.
  7. Jordan, Julie (2022 թ․ ապրիլի 25). «Allison Williams and Alexander Dreymon Welcome First Baby, Son Arlo: 'Over the Moon,' Says Source». People (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
  8. «Allison Williams is Passing on the Vibe Shift». Town & Country (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հունվարի 5. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դրեյմոն» հոդվածին։