Աննա Ալեքսանդրի Սահակյանց (ռուս.՝ Анна Александровна Саакянц, մարտի 3, 1932(1932-03-03), Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 28, 2002(2002-01-28), Մոսկվա, Ռուսաստան), հայազգի ռուսաստանյան գրականագետ, ով լայն ճանաչում է գտել Մարինա Ցվետաևայի կենսագրությանը և ստեղծագործական ժառանգությանը նվիրված իր ուսումնասիրություններով։

Աննա Ալեքսանդրի Սահակյանց
Анна Александровна Саакянц
Ծնվել էմարտի 3, 1932(1932-03-03)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 28, 2002(2002-01-28) (69 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանShcherbinskoye cemetery
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԳրականագիտություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]

Կենսագրություն խմբագրել

Աննա Ալեքսանդրի Սահակյանցը ծնվել է 1932 թվականի մարտի 3-ին Մոսկվայում՝ իրավաբանի ընտանիքում։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Նրա համալսարանական ավարտաճառն էր «Հեղինակի և հերոսի հարաբերության հիմնախնդիրը Չեխովի և Գորկու մոտ»։ 1995 թվականին աշխատանքի է անցել «Гослитиздат»-ում որպես խմբագիր։ Մասնակցել է Ալեքսանդր Կուպրինի և Իվան Բունինի երկերի ժողովածուների հրատարակման աշխատանքներին։ 1973 թվականին նրա խմբագրությամբ լույս է տեսել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որը խորհրդային գրաքննության կողմից ենթարկվել էր զգալի մկրատումների[2]։ 1960 թվականին նշանակվել է Մարինա Ցվետաևայի երկերի ժողովածուի հրատարակումը պատրաստող հանձնախմբի անդամ։ Դրանից հետո նրա գիտական հետաքրքրության հիմնական առարկան դառնում է Մարինա Ցվետաևայի կենսագրությունը և ստեղծագործական ժառանգությունը, որին է նվիրված նրա գիտական աշխատությունների գերակշիռ մասը։ Աջակցություն է ցուցաբերել Ալեքսանդր Սոլժենիցինին՝ պետական հատուկ արխիվներում արգելված գրական նյութեր փնտրելու հարցում[3]։

Մատենագիտություն խմբագրել

Մարինա Ցվետաևային նվիրված աշխատություններ խմբագրել

  • Марина Цветаева: я буду жить… [Подборка стихов] // Огонёк. 1982. № 28 июль. С. 18-20
  • Тайный жар. М., Правда, 1986.
  • Марина Цветаева. Страницы жизни и творчества. М., Советский писатель,1986
  • Цветаева М. И. Стихотворения. Поэмы / Сост., вступ. ст. А. М. Туркова; Примеч. А. А. Саакянц. М.: Сов. Россия, 1988 (Примечания. С. 389—408)
  • «Поклонись Москве…» [Текст]: поэзия. Проза. Дневники. Письма / М. И. Цветаева; сост., вступ. ст., примеч. А. А. Саакянц. М.: Моск. рабочий, 1989. — 528 с. (Московский Парнас). ISBN 5-239-00345-9
  • «Все понять и за всех пережить!» [Текст]: брошюра / А. А. Саакянц; Российский фонд культуры. Дом Марины Цветаевой. М.: Гендальф, 1993. 112(18) с.: ил, портр, фото. ISBN 5-88044-055-9
  • Марина Цветаева: Жизнь и творчество [Текст] / А. А. Саакянц. — М.: Эллис Лак, 1997, 1999. — 816с. — ISBN 5-88889-033-2
  • Жизнь Цветаевой. Бессмертная птица-феникс. М.: Центрполиграф, 2000. 827 с.: [16] л. ил., 7 000 экз. (Бессмертные имена). ISBN 5-227-00937-6
  • Твой миг, твой день, твой век: Жизнь Марины Цветаевой / Вступ. ст. Н. Валеевой. М.: Аграф, 2002. 416с. ISBN 5-7784-0223-6
  • Только ли о Марине Цветаевой? [Текст]: воспоминания / Анна Александровна Саакянц. М.: Аграф, 2002. 384с. (Символы времени). ISBN 5-7784-0203-1
  • Сочинения [Текст]: в 2-х т. / М. И. Цветаева; сост., подгот. текста, вступ. ст., коммент. А. А. Саакянц. ISBN 5-280-00077-9
  • «ПИСЬМА ПОЭТА»

Այլ աշխատություններ խմբագրել

  • Иосиф Уткин. Очерк жизни и творчества. М.: Сов. писатель, 1969. — 182 с., 10 000 экз.
  • «Лев Толстой» (1982, с В. Я. Линковым)
  • Спасибо Вам! Воспоминания. Письма. Эссе. М., Эллис Лак, 1998. — 608 с., 11 000 экз. ISBN 5-88889-039-1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «М. А. Булгаков. Мастер и Маргарита. Первое издание». Наши книги. Подробная информация. Букинист Biblionne. Ценные старые книги — Комментарий к первому изданию «Мастера и Маргариты». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Солженицын А. И. Бодался телёнок с дубом. Пятое дополнение — «Невидимки» // Новый мир. 1991. № 12. С. 36.

Արտաքին հղումներ խմբագրել