Ալեսիա Ռուսո

անգլիացի ֆուտբոլիստ

Ալեսիա Միա Թերեզա Ռուսո (անգլ.՝ Alessia Mia Teresa Russo, փետրվարի 8, 1999(1999-02-08)[1], Մեյդսթոուն, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի ֆուտբոլիստ, ով խաղում է որպես կիսապաշտպան կամ հարձակվող «Մանչեսթեր Յունայթեդի» կանանց և Անգլիայի կանանց հավաքականի թիմում։

Football pictogram.svg
Ալեսիա Ռուսո
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1999(1999-02-08)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Մեյդսթոուն, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Հասակ 1,8 մետր[2]
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Ակումբային կարիերաԽմբագրել

Ռուսոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Չարլթոն Աթլետիկի» ակադեմիայում[3], որից հետո մարզվել է մեկ այլ լոնդոնյան ակումբի՝ «Չելսիի» ակադեմիայում[4]։

2017 թվականի հունվարին Ռուսոն տեղափոխվեց «Բրայթոն ընդ Հով Ալբիոն» ակումբ[5]։ 2017 թվականի փետրվարի 5-ին նա իր նորամուտը նշեց ակումբի կազմում Անգլիայի կանանց գավաթի խաղում՝ «Ուիմբլդոնի» դեմ խաղում։

2017 թվականի փետրվարի 11-ին Ռուսոն առաջին գոլը խփեց ակումբի համար «Լոնդոն Բիասի» դեմ խաղում՝ դա Բրայթոնի առաջին գոլն էր Ֆուտբոլային միության կանանց սուպեր լիգայում[6]։

2017 թվականի աշնանը Ռուսսոն տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ խաղաց Հյուսիսային Կարոլինա Թար Հիլզի քոլեջի ֆուտբոլային թիմում (college soccer)[7]: Երեք մրցաշրջանի ընթացքում ԱՄՆ-ում անցկացրել է 57 հանդիպում և դարձել 28 գոլի հեղինակ։

2020 թվականի սեպտեմբերի 10-ին Ալեսիա Ռուսոն երկու տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հետ[8]։ 2020 թվականի սեպտեմբերի 13-ին իր նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Կանանց Սուպերլիգայի «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղում[9]։

Կարիերա հավաքականումԽմբագրել

Ռուսոն խաղացել է մինչև 15, մինչև 17, մինչև 19, մինչև 20 և մինչև 21 տարեկանների Անգլիայի հավաքականներում։

2020 թվականի փետրվարին ստացավ իր առաջին հրավերը Անգլիայի կանանց ազգային հավաքական[10]։ 2020 թվականի մարտի 11-ին իր առաջին խաղը խաղաց Անգլիայի հավաքականի կազմում Իսպանիայի դեմ՝ փոխարինելով Թոնի Դագանին[11]։

Անձնական կյանքԽմբագրել

Ալեսիան ծնվել է Քենթ կոմսության Մեյդսթոուն քաղաքում[3] իտալական արմատներով ընտանիքում։ Նրա պապը Սիցիլիայից էր և Անգլիա է տեղափոխվել 1950-ականներին[12]։ Նրա հայրը՝ Մարիոն, և եղբայրը՝ Ջորջոն, ֆուտբոլ էին խաղում Անգլիայի ցածր դիվիզիոնների թիմերում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել