Թոնի Դագան (անգլ.՝ Toni Duggan, հուլիսի 25, 1991(1991-07-25)[1], Լիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3][4]), անգլիացի ֆուտբոլիստուհի, հարձակվողական ոճի կիսապաշտպան, Անգլիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի և կանանց «Էվերտոն» ակումբի անդամ։

Թոնի Դագան
անգլ.՝ Toni Duggan
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1991(1991-07-25)[1] (31 տարեկան)
ԾննդավայրԼիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3][4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունNotre Dame Catholic College? և Loughborough College?
Մասնագիտությունֆուտբոլիստուհի
Commons-logo.svg Toni Duggan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Էվերթոնի» կազմում 2007 թվականին[5]։

2009 թվականին նա ճանաչվել է Անգլիայի լավագույն երիտասարդ խաղացող։ 2010 թվականին «Էվերթոնի» հետ նա նվաճեց Անգլիայի գավաթը[6]։ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Թոնի Դագան տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» ակումբ[7]։ 2015 թվականի օգոստոսին նա դարձել է ակումբի պատմության մեջ առաջին կինը, որը ստացել է մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակը[8]։

Մանչեսթեր Սիթիում անցկացրած իր չորս տարիների ընթացքում Դուգանն օգնել է ակումբին 2016 թվականին նվաճել Ֆուտբոլային միության կանանց սուպեր լիգայի չեմպիոնության տիտղոսը, Անգլիայի լիգայի 2016 թվականի գավաթը և 2017 թվականի Անգլիայի գավաթը[9]։

2017 թվականի հուլիսի 6-ին Թոնի Դագան տեղափոխվել «Բարսելոնա»։ Ակումբի հետ 2018 թվականին Թոնին նվաճեԼ Իսպանիայի գավաթը[10][11]։

ՀավաքականումԽմբագրել

Անգլիայի մինչև 17 տարեկանների կանանց հավաքականում նա իր նորամուտը նշել է 2007 թվականի մարտին։ Թոնի Դագան դուրս է եկել փոխարինման և դարձել գոլի հեղինակ[12]։ Այնուհետև նա հանդես է եկել մինչև 19, 20 և 23 տարիքային խմբերի թիմերում[13][14]։

Իր 18-ամյակի օրը նա հաղթական գոլ է խփել Շվեդիայի դեմ՝ մինչև 19 տարեկան աղջիկների Եվրո-2009-ի եզրափակչում[15]։

2012 թվականի սեպտեմբերի 19-ին առաջին անգամ հանդես է եկել Անգլիայի առաջին հավաքականում[16]։

2015 թվականին հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնության, որտեղ նրա թիմը գրավել է երրորդ տեղը, որից հետո թիմը Քենսինգթոնյան պալատում արժանացել է արքայազն Ուիլյամի ընդունելությանը[17]։

Անձնական կյանքԽմբագրել

2010 թվականին ավարտել է Լաֆբորո քաղաքի քոլեջը։ Ռասայական խտրականության դեմ պայքարող «Kick it Out» կազմակերպության, ինչպես նաև «Saving Lives» բարեգործական կազմակերպության անդամ է։

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  Անգլիա Էվերտոն:

  • Պրեմիեր լիգայի գավաթակիր՝ 2007/08 թթ
  • Անգլիայի գավաթակիր 2009/10 թթ

  Անգլիա Մանչեստր Սիթի:

  • Անգլիայի չեմպիոնուհի 2016
  • Անգլիայի լիգայի գավաթակիր՝ 2016թ
  • Անգլիայի գավաթակիր՝ 2016/17

  Իսպանիա Բարսելոնա:

  • Իսպանիայի գավաթակիր՝ 2017/18 թթ

ՀավաքականումԽմբագրել

  Անգլիա

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2015 թ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 http://www.huffingtonpost.co.uk/news/toni-duggan/
  3. 3,0 3,1 3,2 http://www.umbro.com/en-gb/blog/toni-duggan-we-speak-to-the-everton-and-england-ladies-star-lighting-up-womens-football/
  4. 4,0 4,1 4,2 http://the18.com/news/epic-volley-denies-chelsea-women-wsl-title
  5. «Toni Duggan»։ savinglivesuk.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-29-ին։ Վերցված է 2017-10-06 
  6. «Everton upset Arsenal to win FA Women's Cup»։ bbc.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2017-10-06 
  7. «City Ladies Sign Toni Duggan»։ mancity.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է 2017-10-06 
  8. «Toni Duggan becomes first female winner of Man City 'Goal of the Season' award for cracking volley against Chelsea»։ whoateallthepies.tv։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-29-ին։ Վերցված է 2017-10-06 
  9. «WOMEN'S SUPER LEAGUE 1 Manchester City Women 2 0 Chelsea Women»։ bbc.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-20-ին։ Վերցված է 2018-06-16 
  10. «Toni Duggan: Barcelona sign Manchester City and England Women striker»։ bbc.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-29-ին։ Վերցված է 2017-10-06 
  11. «Barça Women – Atlético Madrid: Copa de la Reina Champions! (1-0)»։ fcbarcelona.com։ 03/06/2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-16-ին։ Վերցված է 2018-06-16 
  12. «Football: Duggan proves a super sub with goal on England debut»։ thefreelibrary.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-13-ին։ Վերցված է 2017-10-06 
  13. «Toni Duggan player profile»։ mancity.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-25-ին 
  14. «Toni Duggan»։ thefa.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-05-ին։ Վերցված է 2017-10-06 
  15. «Who is Toni Duggan»։ thefa.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-14-ին 
  16. «England women secure place at Euro 2013 with win over Croatia»։ bbc.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-16-ին։ Վերցված է 2017-10-06 
  17. «Women's World Cup: Merseyside star Toni Duggan enjoys Royal reception at Kensington Palace with teammates»։ liverpoolecho.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-17-ին։ Վերցված է 2017-10-06 

Արտաքին հղումներԽմբագրել