Ալեսանդրիա (գավառ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալեսանդրիա գավառը (իտալ.՝ Provincia di Alessandria, պիեմ.՝ Provincia ëd Lissandria) գտնվում է Իտալիայի Պիեմոնտ մարզում։
Աշխարհագրություն խմբագրել
Գավառի հողատարածության 3/4 մասը պատված է լեռներով։ Հյուսիսում Մոնֆերատոի անծայրածիրությունը բնութագրվում է բազմաթեվ քանակությամբ բլուրներով և հարթավայրերով, որոնցով հոսում են Պո և Տանարո գետերը։ Գավառի կեննտրենում է գտնվում բերրի հարթավայրը, որը հատվում է Տանարո, Բորմիդա գետերով և նրանց վտակներով։ Հարավ-արևմուտքից Ալեսանդրիան ավարտվում է երեք բլուրներով՝ որոնք շարունակվելով միանում են Ապենիններին։
Արևմուտքից Ալեսանդրիան սահմանակից է Աստի գավառի հետ, հյուսիսից՝ Վերչելլի գավառի, արևմուտքից՝ Լոմբարդիա մարզի իսկ հարավից՝ Լիգուրիա մարզին։
Պատմություն խմբագրել
1859 թվականի հոկտեմբերի 23-ին թագավորական դեկրետի համաձայն որոշվեց Ալեսանդրիայի կոմունաների` Տորտոնա և Կազալե Մոնֆերատո միությունը, որոնք արդեն պատկանում էին Ալեսանդրիայի դեպարտամենտին։ 1935 թվականին Ալեսանդրիայից դուրս եկավ Աստի գավառը։
Էկոնոմիկա խմբագրել
Հիմնական արդյունաբերական կենտրոնները տեղակայված են Ալեսանդրիա քաղաքի շրջակայքում՝ Տորտոնա, Նովի Լիգուրե, Կազալե Մոնֆերատո։ Հիմնական արդյունաբերական ճուղերն են՝ մետաղամշակման և ոսկերչական։ Ալեսանդրիայում զբոսաշրջիկությունը նույնպես զարգացած է։
Մշակույթ խմբագրել
Վարալո կոմուայում է գտնվում Սակրո Մոնտե դի Կրեա (իտալ.՝ Sacro Monte di Crea) կրոնական կենտրոնը, որտեղ պահպանվել են բազիլիկը, որը պահպանում է բազմաթիվ հայտնի վարպետների գլուխգործոցները և մի քանի տասնյակ մատուռներ՝ նախատեսված քրիստոնեական ուխտավորություն համար։ Այդ մատուռներից յուրաքանչյուրում՝ առանձին դրվագների են նվիրված Հին և Նոր Կտակարանին, որմնանկարները միավորված են մի ամբողջության մեջ նկարազարդված փայտե քանդակի հետ։ Սակրո Մոնտե դի Կրեան ներգրաված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
Վարչական բաժանում խմբագրել
Ալեսանդրիա գավառը բաղկացած է 190 կոմունաներից։
Արտաքին հղումներ խմբագրել
- Ալեսանդրիա գավառի կայքէջը Archived 2008-04-06 at the Wayback Machine.
- Official web site for European Sacred Mounts
- MonferratoArte
- Laws and Statutes of the Carpeneto commune, 15th century, Center for Digital Initiatives, University of Vermont Libraries Archived 2011-02-18 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեսանդրիա (գավառ) կատեգորիայում։ |