Ալեկու Ռուսո (ռումիներեն՝ Alecu Russo, մարտի 17, 1819(1819-03-17)[1], Քիշնև, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - փետրվարի 5, 1859(1859-02-05)[1], Յասի, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն), մոլդովացի և ռումինացի գրող։

Ալեկու Ռուսո
Alecu Russo
Ծնվել էմարտի 17, 1819(1819-03-17)[1]
ԾննդավայրՔիշնև, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 5, 1859(1859-02-05)[1] (39 տարեկան)
Վախճանի վայրՅասի, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն
Գրական անունTerenţie Hora
Մասնագիտությունգրող, գրական քննադատ, բանաստեղծ և ակնարկագիր
Լեզուռումիներեն
Քաղաքացիություն Մոլդովական իշխանություն,  Ռուսական կայսրություն և  Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն
 Alecu Russo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Շվեյցարիայում և Վիեննայում։ Վերադառնալով հայրենիք՝ հարել է դեմոկրատական շարժմանը, մասնակցել Մոլդավիայի, ապա նաև՝ Տրանսիլվանիայի 1848 թվականի հեղափոխական դեպքերին։ Մեզ չհասած «ժիկնիչերուլ Վադրե» (բեմ․ 1846) կատակերգությունում ծաղրվել են իրենց դարն ապրած բարքերն ու սովորույթները։ Ռուսոյի հիմնական ստեղծագործությունը «Ռումինիայի երգը» (1850) քնար ական-հրապարակախոսական պոեմն Է՝ նվիրված ժողովրդի դժվարին ճակատագրին ու նրա ազատասիրական ձգտումներին։ «Կեղծիքի ժայռը», «Սովեժա» և այլ ակնարկներում սուր քննադատության են ենթարկում ֆեոդալիզմի մնացուկները Մոլդավիայում։ «ժողովրդական պոեզիա» (1846), «Մոլդավական Էտյուդ» (1851), «Մտորումներ» (1855) հոդվածները հաստատում են այն միտքը, որ գրականությունը հասարակական կոչում ու նշանակություն ունի։ Ռուսոն եղել է ազգային բանահյուսության հավաքման նախաձեռնողներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։