Ալբիստանի գավառակ
Ալբիստան, գավառ Կիլիկիայում, Հալեպի նահանգում։ Կենտրոնը Ալբիստան քաղաքն էր։
Գավառ | |
---|---|
Ալբիստան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Նահանգ | Հալեպի նահանգ |
Այլ անվանումներ | Աբլասթան, Անլաստան, Աբլաստիա, Ալբաթան, Ալբսթան, Ալբստան, Ալպիսթան, Ալպիստան, Ապլաստան, Էլբիսթան, Էլբիստան, Ալպիստան, Էլպիստան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 45 000[1] մարդ (XIX դարավերջ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ալբաստանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Տարածքով համապատասխանում էր Կիլիկյան հայկական պետության Կոկիսոն գավառակին։
XIX դարի վերջերին ուներ 10 գյուղախումբ, 135 գյուղով, որտեղ բնակվում էին 45 000 մարդ։ 1915 թվականին ուներ 153 գյուղ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ուներ 6000-ից ավել հայ բնակիչ, որոնք հիմնականում բնակվում էին Ալբիստան քաղաքում և գավառակի մի քանի գյուղերում։
Հայկական գյուղերն ունեին իրենց վարժարաններն ու եկեղեցիները։ 1914-1918 թվականներին հայկական գյուղերը հիմնահատակ ավերվեցին, իսկ բնակչությունը ոչնչացվեց թուրք ջարդարարների կողմից։ Սակավաթիվ փրկվածները գաղթեցին օտար երկրներ[1]։