Ալբիոնի դուստրը (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքը

«Ալբիոնի դուստրը» (ռուս.՝ Дочь Альбиона), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1883 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականի օգոստոսի 13-ին «Օսկոլկի» ամսագրում (№ 33)` Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Ալբիոնի դուստրը
ռուս.՝ Дочь Альбиона
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էօգոստոսի 13 (25), 1883

Հրապարակումներ խմբագրել

Անտոն Չեխովի «Տրագիկ» պատմվածքը գրվել է 1883 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականի օգոստոսի 13-ին «Օսկոլկի» ժողովածուում, 1883, № 33, Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ «Օսկոլկիի» հրատարակիչ Լեյկինը Չեխովին գրել է. «Ձեր «Ալբիոնի դուստրը» պատմվածքը երկար է, բայց ինձ դուր է գալիս, լավ պատմվածք է, յուրահատուկ, չնայած անգլուհին չափազանցված է իր անամոթությամբ։ Այն ուղարկվել է տպարան հավաքելու»։ 1886 թվականին պատմվածքը ընդգրկվում է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակվող «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուի մեջ։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, սերբախորվաթերեն և չեխերեն։

Սյուժե խմբագրել

Մի անգամ երեկոյան կողմ կալվածատեր Գրյաբովին հյուր է գալիս գավառական ազնվականության պարագլուխ Ֆեոդոր Անդրեյիչ Օտցովը։ Կալվածատիրոջը նա գտնում է երկու վերստ տանից հեռու չամուսնացած անգլիացի դաստիարակչուհու հետ, գետից ձուկ որսալիս։ Օղի խմելու առաջարկը Գրյաբովը սկսում է ակտիվորեն քննարկել Ուիլկա Չարլզովնա Տֆայսի հետ, նրան անվանելով «տիկնիկ», «երկար մեխ», «վհուկ», «մարդաձուկ»։ Ռուսերեն չիմացող անգլուհին ոչինչ չէր հասկանում նրանց զրույցից և միայն արհամարհանքով էր նայում տղամարդկանց։ Որոշ ժամանակ անց Գրյաբովի կարթը կառչում է ինչ որ բանից, նա ստիպված է լինում հանվել և մտնել ջուրը առանց հագուստի։ Ձկնորսները չեն կարողանում բացատրել անգլուհուն, որ անհրաժեշտ է երեսը մի կողմ դարձնել, սակայն միսս Տֆայսը միայն արհամարհանքով ժպտում է, շարժում հոնքերը և սառնասրտորեն փոխում է որդերը։ «Սա, եղբայր, նրա համար Անգլիան չէ», ասում է Գրյաբովը։ Նա ջրից դուրս է գալիս և շարունակում ձկան որսը։

Քննադատություն խմբագրել

Քննադատների կարծիքով պատմվածքում բացահայտվում է «իրենց» և «այլոց» մոտ կայուն ազգային պատկերացումների իրադրության առկայությունը։ Ռուս կալվածատիրոջ և անգլուհու գործողություններում ցուցադրվում է երկու մշակույթների ազգային վարքի խորը մտավոր տարբերությունները։ Միսս Տֆայսի կերպարում Չեխովը արտահայտում է ռուսների պատկերացումները անգլիացիների բնավորության մասին` ամուր ինքնատիրապետում, ապրումների և զգացմունքների ճնշում, աշխարհում ամեն ինչի նկատմամբ անտարբերություն, երկերեսանիություն և մաքրակրոնություն, ատելություն «օտարի» հանդեպ[1]։
Չեխովի կենդանության օրոք գրական քննադատությունը պատմվածքում նկատում է «անհավանականություն» և «անպարկեշտություն»[2]։ Ժամանակակից ընթերցող Վ. Պ. Գորլենկոն պատմվածքը համարում է «գռեհիկ»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Н. Ю. Желтова. «Русское» и «английское» в рассказе А. П. Чехова «Дочь Альбона». Журнал "Современная линвистика литератураведение. № 12 (034), 2011
  2. К. Арсеньев. Беллетристы последнего времени. А. П. Чехов. К. С. Баранцевич. Ив. Щеглов. - «Вестник Европы», 1887, № 12, стр. 768
  3. Г. А. Бялый. Заметки о художественной манере А. П. Чехова. - Ученые записки Ленинградского ун-та, № 339, вып. 72, 1968, стр. 127

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Дочь Альбиона // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.

Արտաքին հղումներ խմբագրել