Ալբերտ Պապիկյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Ստեփանի Պապիկյան (օգոստոսի 25, 1926, Նալբանդ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 11, 1997, Մոսկվա, Ռուսաստան), հայ նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ (1971)։
Ալբերտ Պապիկյան | |
---|---|
Ի ծնե | Ալբերտ Ստեփանի Պապիկյան |
Ծնվել է | 1926 օգոստոսի 25 |
Ծննդավայր | Նալբանդ, Շիրակի մարզ |
Վախճանվել է | նոյեմբերի 11, 1997 | (տարիքը 71)
Մահվան վայր | Մոսկվա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրել1939-1941 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի դպրոցում, 1942-1943 թվականներին` Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, 1949 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտը։ 1950 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նույն թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Լենինգրադում[1][2]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելՊապիկյանն ստեղծել է տաք գույներով բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ[3]։ Գլխավոր գործերից են`
- «Ամպրոպից առաջ», 1969 թվական, ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդ
- «Ծիրանի ծառ», 1970 թվական, ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդ
- «Սևան», 1977 թվական, ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդ
- «Հողմահույզ օր», 1974
- «Սևանշինի ստախանովականները»
- «Հիվանդ բարեկամի մոտ»
- «Գործադուլ»
- «Հացը», «Լեռներում»
- «Պուշկինը Հայաստանում»
- «Հայաստան»
- «Սևանա լիճ»
- «Լենինգրադ»
Պարգևներ
խմբագրել- ՌԴ վաստակավոր նկարիչ, 1971
- ՀԽՍՀ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ, 1979
Մատենագրություն
խմբագրել- Папикян Альберт Степанович, М., 1969 г.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Կյանքի օրհներգեր՝ արտահայտված գույնով, Ալբերտ Պապիկյան