Ալբերտ Չարլզ Սմիթ
Ալբերտ Չարլզ Սմիթ (անգլ.՝ Albert Charles Smith, ապրիլի 5, 1906[1][2], Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ[2] - մայիսի 23, 1999[1], Հոնոլուլու, ԱՄՆ[3]), ամերիկացի բուսաբան։
Ալբերտ Չարլզ Սմիթ անգլ.՝ Albert Charles Smith | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1906[1][2] Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ[2] |
Մահացել է | մայիսի 23, 1999[1] (93 տարեկան) Հոնոլուլու, ԱՄՆ[3] |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բուսաբան |
Հաստատություն(ներ) | Սմիթսոնյան ինստիտուտ[2] |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն և systematic botany?[4] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան (1933)[2] և Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում[2] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | A.C.Sm. |
Կենսագրություն
խմբագրելԱլբերտ Չարլզ Սմիթը ծնվել է 1906 թվականի ապրիլի 5-ին Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում։ Նա 1926 թվականին ստացել է բակալավրի աստիճան Կոլումբիայի համալսարանում, իսկ 1933 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի կոչում[7][8]։
1928 թվականին նա դարձել է Նյու Յորքի բուսաբանական այգու անձնակազմի անդամ և 1926-1929 թվականներին կատարել է իր առաջին արևադարձային ճանապարհորդությունները դեպի Կոլումբիա, Պերու և Բրազիլիա։
Հետագայում նա հեռացել է Նյու Յորքից՝ դառնալով Հարվարդի Առնոլդ դենդրոպարկի տնօրենը, և աշխատել է այնտեղ մինչև 1948 թվականը, երբ միացել է Սմիթսոնյան ինստիտուտին։
Նա եղել է Բնական պատմության ազգային թանգարանի տնօրենը[9] և նախագահել է մի քանի կարևոր գիտական ընկերություններ, ինչպիսին է, օրինակ, Բույսերի տաքսոնոմիստների ամերիկյան միությունը։
1963 թվականին Ալբերտ Չարլզ Սմիթը սկսել է աշխատել ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայում՝ որպես քարտուղար[10]։ Նա աշխատել է նաև ԱՄՆ-ում և Ֆիջիում[11]։ Ալբերտ Չարլզ Սմիթը զգալի ներդրում է ունեցել բուսաբանության մեջ՝ նկարագրելով բազմաթիվ բույսերի տեսակներ[12]։
Մահացել է 1999 թվականի մայիսի 23-ին։
Գիտական գործունեություն
խմբագրելԱլբերտ Չարլզ Սմիթը ընտրվել է Միացյալ Նահանգների Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Նա մասնագիտացել է պտերազգիների և բույսերի սերմերի ուսումնասիրության մեջ[11][13][14][15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://repository.si.edu/bitstream/handle/10088/20992/bot_Wagner_and_Lorence_2001_ACSmith.pdf
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.aspt.net/asa-gray-award#.YDZyjtWSnIU
- ↑ sysadmin (1999) [1906]. «Smith, Albert C.». Smithsonian Institution Archives (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Columbia University (1897). Catalogue. Columbia University Libraries. New York.
- ↑ «Notes and News»
- ↑ National Academy of Sciences directory listing.
- ↑ 11,0 11,1 Harvard University Index of Botanists Արխիվացված 2011-08-12 Wayback Machine. Проверено 23 июля 2008
- ↑ См. ссылку в карточке «Систематик живой природы».
- ↑ [1] National Academy of Sciences directory listing. Retrieved July 23, 2008
- ↑ [2] Harvard University Index of Botanists. Retrieved July 23, 2008
- ↑ «International Plant Names Index: Albert Charles Smith (1906—1999)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
Գրականություն
խմբագրել- Wagner, W. L. and D. H. Lorence. (2001) «Albert Charles Smith (1906—1999): a monumental botanist». Allertonia 8: 329—339.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Չարլզ Սմիթ» հոդվածին։ |