Ալբան Լաֆոն

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ալբան Լաֆոն (ֆր.՝ Alban Lafont, հունվարի 23, 1999(1999-01-23)[1][2], Ուագադուգու, Բուրկինա Ֆասո), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Ալբան Լաֆոն
Alban Lafont
Լաֆոնը Թուլուզի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Alban-Marc Lafont
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1999(1999-01-23)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Ուագադուգու, Բուրկինա Ֆասո
Հասակ 193 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
Համար
Պատանեկան կարիերա
2008-2014 Ֆրանսիա Լատուիզ
2014-2015 Ֆրանսիա Թուլուզ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Ֆրանսիա Թուլուզ 98 (0)
2018-ներկա Իտալիա Ֆիորենտինա 0 (0)
Ազգային հավաքական
2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 5 (0)
2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 2 (0)
2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 4 (0)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 5 (0)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 21-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 21-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Թուլուզ խմբագրել

Լաֆոնը Թուլուզի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի նոյեմբերի 28-ին՝ 16 տարեկան և 310 օրական հասակում՝ Նիսի դեմ խաղում[5]՝ դառնալով Լիգա 1-ի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը[6]։ Այս խաղից հետո նա դարձավ Թուլուզի հիմնական դարպասապահը՝ փոխարինելով Ալի Ահամադային և Մաուրո Գոյկոեչեային։ 2016 թվականի հունվարին Լաֆոնը La Gazzetta dello Sport-ի կողմից ճանաչվեց աշխարհի 34-րդ լավագույն մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը[7]՝ ցանկում դառնալով 2-րդ դարպասապահը Ջանլուիջի Դոնարումայից հետո[8]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 24 հանդիպում՝ 8 խաղում իր դարպասը պահելով անառիկ[9]։ 2016 թվականի հունիսի 30-ին երկարաձգեց իր պայմանագիրը Թուլուզի հետ մինչև 2020 թվականը[10]։

2016-17 մրցաշրջանում Լաֆոնը հաստատվեց Թուլուզի հիմնական դարպասապահի դիրքում։ Իր առաջին հանդիպումը Ֆրանսիայի լիգայի գավաթում անցկացրեց 2016 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Օսերի դեմ խաղում՝ այս խաղում իր դարպասը պահելով անառիկ[11]։ Իր դեբյուտը Ֆրանսիայի գավաթում նշեց 2017 թվականի հունվարի 8-ին՝ Մարսելի դեմ խաղում[12]։ 2017 թվականի փետրվարի 19-ին՝ ՊՍԺ-ի դեմ խաղում[13] Լաֆոնը անցկացրեց իր 50-րդ հանդիպումը Լիգա 1-ում՝ դառնալով ամենաերիտասարդ դարպասապահը, ով այսպիսի հաջողության է հասել վերջին 30 տարվա մեջ[14]։ 2018 թվականի փետրվարին ֆրանսիացին CIES-ի կողմից ճանաչվեց աշխարհի երկրորդ ամենախոստումնալից մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը՝ Ջանլուիջի Դոնարումայից հետո[15]՝ առաջ անցնելով Golden Boy-ի մրցանակակիր Կիլիան Մբապպեից[16][17]։ 2018 թվականի ապրիլի 29-ին՝ Ռենի դեմ խաղը[18] դարձավ 100-րդը Լաֆոնի պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա Թուլուզի առաջին թիմի կազմում անցկացրեց 106 հանդիպում՝ բաց թողելով 130 գնդակ և 35 խաղում իր դարպասը պահելով անառիկ։

Ֆիորենտինա խմբագրել

2018 թվականի հուլիսի 2-ին Լաֆոնը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 7 միլիոն եվրո[21]։

Միջազգային կարիերա խմբագրել

Լաֆոնը ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[22]։ Մ20 հավաքականի կազմում նա մասնակցեց 2017 թվականի աշխարհի առաջնությանը[23]՝ անցկացնելով 2 հանդիպում[24], սակայն Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից[25]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[26]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Թուլուզ 2015–16 Լիգա 1 24 0 0 0 0 0 24 0
2016–17 36 0 1 0 1 0 38 0
2017–18 38 0 1 0 5 0 44 0
Ընդհանուր 98 0 2 0 0 0 6 0 106 0
Ֆիորենտինա 2018–19 Սերիա A 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 98 0 2 0 0 0 6 0 106 0

Նվաճումներ խմբագրել

Ռեկորդներ խմբագրել

  • Լիգա 1-ում հանդես եկած ամենաերիտասարդ դարպասապահ․ 16 տարեկան և 310 օրական[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «France - A. Lafont - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Scout Report: Alban Lafont | France's next goalkeeper? • Outside of the Boot». outsideoftheboot.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  5. «FC Toulouse - OGC Nice, Nov 28, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  6. 6,0 6,1 uefa.com (2015 թ․ դեկտեմբերի 5). «UEFA.com's weekly wonderkid: Alban Lafont». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  7. «Gazzetta: 50 Best U20 Players | 433 NEWS» (անգլերեն). 2016 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.(չաշխատող հղում)
  8. Flanagan, Aaron (2016 թ․ հունվարի 28). «Dele Alli named the world's EIGHTH best under-20 star - who is ranked above him?». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  9. «Alban Lafont | Football Stats | Toulouse | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  10. Rédaction. «Alban Lafont et Issa Diop signent pros au TFC». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  11. «FC Toulouse - AJ Auxerre, Oct 26, 2016 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  12. «FC Toulouse - Olympique Marseille, Jan 8, 2017 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  13. «Paris Saint-Germain - FC Toulouse, Feb 19, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  14. «Toulouse starlet becomes youngest goalie to hit 50 Ligue 1 appearances for three decades». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  15. «Gianluigi Donnarumma: AC Milan keeper named top under-20 European prospect». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  16. «Weekly Post». www.football-observatory.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  17. «Top 10 promising U20 players in European Football by CIES - Vivaro News». Vivaro News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  18. «Stade Rennais FC - FC Toulouse, Apr 29, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  19. «Fiorentina sign teenage shot-stopper Alban Lafont from Toulouse». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  20. «ViolaChannel - Lafont completes Fiorentina move». en.violachannel.tv (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  21. «DONE DEAL: Fiorentina sign Toulouse keeper Alban Lafont - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  22. «Alban Lafont: Meet the sensational shot stopper lighting up Ligue 1». Back Of The Net Football.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  23. «Mbappe left out of France U20 WC squad». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  24. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - France - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  25. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Matches - France-Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  26. «Alban Lafont». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբան Լաֆոն» հոդվածին։