Ալբանիայի ազգային պատմական թանգարան

Ալբանիայի ազգային պատմական թանգարան (ալբ․՝ Muzeu Historik Kombëtar), պատմական թանգարան Տիրանայում, Ալբանիա։ Բացվել է 1981 թվականի հոկտեմբերի 28-ին, ունի 27000 քառակուսի մետր տարածք, մինչդեռ ցուցահանդեսների համար հասանելի է 18000 քմ։

Ալբանիայի ազգային պատմական թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան, պատմության թանգարան և մշակութային արժեք
Երկիր Ալբանիա
ՏեղագրությունՏիրանա
Ղեկավարության նստավայրՏիրանա, Ալբանիա
ՀասցեՍկանդերբեգի հրապարակ
Հիմնադրվել է1981
Կայքmhk.gov.al/en/homeen/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի մուտքի վերևում պատկերված է «Ալբանացիները» վերնագրով մեծ որմնանկարային խճանկար, որը պատկերում է Ալբանիայի պատմության հնագույն և ժամանակակից գործիչներին[1][2]։

Պատմություն խմբագրել

Բացվել է 1981 թվականի հոկտեմբերի 28-ին։ Զբաղեցնում է 27 000 կմ տարածք, որից 18 000 նախատեսված է ցուցադրությունների համար։

Թանգարանը բաղկացած է հետևյալ սրահներից.

  • Հնագիտության սրահ
  • Միջին դարերի սրահ
  • Վերածննդի դարաշրջանի սրահ
  • Անկախության սրահ
  • Իկոնոգրաֆիայի սրահ
  • Հակաֆաշիստական պատերազմի ազգային ազատագրական սրահ
  • Կոմունիստական ահաբեկչության սրահ
  • Մայր Թերեզայի սրահ

Հնագիտության սրահ խմբագրել

Հնագիտության սրահը թանգարանի ամենակարևոր տաղավարներից է՝ 585 նմուշներով։ Ցուցադրությունը սկսվում է ուշ Պալեոլիթ շրջանից և ավարտվում վաղ միջնադարով (IV-VIII դարեր)։ Ցուցադրված են առարկաներ Նեոլիթյան ծաղկուն դարաշրջանից մինչև 4-րդ հազարամյակի կեսերը։

Ցուցադրված են արծաթե և բրոնզե մետաղադրամներ, որոնք հայտնաբերվել են մ.թ.ա IV-IV-րդ դդ.։ Հատկապես տպավորիչ է Ապոլլոն Աստծո հսկայական արձանը։ Հետաքրքրական է «Դուրրասի գեղեցկուհին» խճանկարը (մ.թ.ա IV դար), Արտեմիսի գլուխը (մ.թ.ա III դար), մարդու կրաքարե գլուխը (IV|մ.թ.ա V դար), կարմիր պատկերներով նկարազարդված ծաղկամաններ։

Միջին դարերի սրահ խմբագրել

Այս սրահում այցելուները կարող են տեսնել Ալբանիայի տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային զարգացումները VI-XV դարերում։ Սրահում հատուկ անկյուն է հատկացվել Principality of Arber-ին, Epitaph of Gllavenica-ին (1373)։ Լուսանկարների, փաստաթղթերի միջոցով ցուցադրվում է ալբանացիների դիմադրությունը Օսմանյան կայսրության դեմ։

Վերածննդի դարաշրջանի սրահ խմբագրել

Վերածննդի դարաշրջանի սրահում առկա են բնօրինակ առարկաներ՝ փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, ազգային դրոշներ, զենքեր, պարտատոմսեր և այլ մշակութային առարկաներ։ Առարկաների մեծ մասը Ալբանիայի մշակույթի և պատմության ազգային խորհրդանիշներ են։ Սրահում ցուցադրված առարկաները վերագրվում են XIX դարի կեսերից մինչև 1912 թվական։

Անկախության սրահ խմբագրել

Անկախության սրահում ներկայացված են Անկախության հռաչակագրի պատմական պահերը 1921-1939 թթ.։

Իկոնոգրաֆիայի սրահ խմբագրել

Ներկայացված են Ալբանիայի հետ բյուզանդական արվեստի շուրջ 70 նմուշներ։

Հակաֆաշիստական պատերազմի ազգային ազատագրական սրան խմբագրել

Այս սրահում ներկայացված են 220 նմուշներ, որոնք արտացոլում են 1920 թվականից մինչև 1945 թվական Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ։

Կոմունիստական ահաբեկչության սրահ խմբագրել

Կոմունիստական ահաբեկչության սրահը բացվել է 2012 թվականին։ Այստեղ ցուցադրված են փաստաթղթեր, լուսանկարներ և առարկաներ, որոնք պատականում են Ալբանիայի 1945-1990 թթ. միակուսակցական համակարգին։

Մայր Թերեզայի սրահ խմբագրել

Այս սրահը նվիրված է Մայր Թերեզայի ընտանիքին, կյանքին և գործունեությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Austin, Robert (2005). «Albania». In Frucht, Richard C. (ed.). Eastern Europe: An introduction to the people, lands, and culture. ABC-CLIO. էջեր 720. ISBN 9781576078006.
  2. Sawyer, Andrew (2014). «National Museums in Southeast Europe:(En) countering Balkanism?». International Journal of Politics, Culture, and Society. 27 (1): 115–127. doi:10.1007/s10767-013-9160-9. S2CID 143125054. "In Tirana, Albania’s National History Museum, itself a product of Hoxha’s regime, reaches back to antiquity in a notable mural above the entrance, yet the central figure (a woman) is flanked by a worker and a partisan, making this ultimately a modern moment."

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբանիայի ազգային պատմական թանգարան» հոդվածին։