Սկանդերբեգի հրապարակ (Ալբանիա)
Սկանդերբեգի հրապարակ (ալբ․՝ Sheshi Skënderbej), Տիրանայի գլխավոր հրապարակն է։ 1968 թվականին անվանվել է ի պատիվ Ալբանիայի ազգային հերոս Սկանդերբեգի։ Հրապարակում է գտնվում Սկանդերբեգի հուշարձանը[1][2]։
Սկանդերբեգի հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տիրանա |
Անվանվել է | Սկանդերբեգ |
Մակերես | ![]() |
![]() |
Պատմություն
խմբագրելԱլբանական միապետության ժամանակաշրջանում հրապարակը բաղկացած էր տարբեր շինություններից, որոնք կոմունիստական հասարակարգի ժամանակաշրջանում պայթեցվեցին։ Հրապարակի կենտրոնում էր գտնվում հսկայական ցայտաղբյուրը։ Տիրանայի հին շուկան գտնվում էր ներկայիս Մշակույթի պալատի տեղում, Ուղղափառ տաճարը՝ Տիրանայի միջազգային հյուրանոցի տեղում, քաղաքապետարանի նախկին շենքը՝ Ալբանիայի ազգային պատմական թանգարանի շենքի տեղում։ Սկանդերբեգի հուշարձանի տեղում կանգնած է եղել Ստալինի արձանը։ Ալբանիայի առաջնորդ Էնվեր Հոջայի հուշարձանը գտնվում էր Ազգային թանգարանի և Ալբանիայի բանկի միջև։ 1991 թվականի ուսանողական ցույցերի ժամանակ հուշարձանը հանվել է։
2010 թվականի վերանորոգում
խմբագրելՏիրանայի նախկին քաղաքապետերից Էդի Ռաման սկսեց հրապարակի մոդերնիզացման և եվրոպականցման ծրագիրը[3]։ 2010 թվականի մարտից աշխատանքներ տարվեցին հրապարակը հետիոտների և հասարակական տրանսպորտի տարածք դարձնելու համար[4]։ Նոր ցայտաղբյուրն անձրևաջրերը որպես ջրամատակարարման միջոց է օգտագործում։ Ժամանակի ընթացքում հրապարակի շուրջ ստեղծվեց նոր օղակաձև ճանապարհ։ Վերանորոգման այս ծրագիրը հովանավորեց Քուվեյթի հանրապետությունը։
Նոր նախագիծ
խմբագրել2011 թվականի սեպտեմբերից Տիրանայի քաղաքապետ Լուլզիմ Բաշան ներկայացրեց նոր նախագիծ՝ ըստ որի տրանսպորտային միջոցները, հեծանիվները կտեղաշարժվեն հրապարակի կենտրոնից ձգվող նեղ արահետով։ Սկանդերբեգի հուշարձանի տարածքը կանաչապատվեց և տարածքում տնկեցին բազմաթիվ ծառեր։
Նշանակալի շինություններ
խմբագրել- Տիրանայի միջազգային հյուրանոց
- Տիրանայի մշակույթի պալատ
- Ալբանիայի ազգային պատմական թանգարան
- Սկանդերբեգի հուշարձան (Տիրանա)
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Photos of the Square Photos of Skanderbeg Square Արխիվացված 2012-11-04 Wayback Machine
- ↑ Photos from the Skanderbeg Square Sheshi Skenderbej and other photos
- ↑ Sheshi "Skënderbej"- transformimi nga larvë në flutur Արխիվացված 2010-02-28 Wayback Machine Shekulli Online, 05 Prill 2008
- ↑ Rama: “Sheshi “Skënderbej”, kartvizita e kryeqytetit për të gjithë shqiptarët” Արխիվացված 2019-06-09 Wayback Machine 28.03.2010