Ալարոդյան լեզուներ, կարծեցյալ լեզվաընտանիք, որն ընդունել է Ֆրից Հոմմելը (1854–1936), իսկ հետագայում հետազոտվել Կարել Օշտիրի (1921, 1922), Ալեքսանդր Սվանիձեի (1937), Գիորգի Մելիքիշվիլիի (1965), Իգոր Դյակոնովի և Սերգեյ Ստարոստինի կողմից (1986)։ Ըստ Օշտիրի տեսության՝ եղել է մի այսպիսի ընտանիք, որի ժառանգներն են կովկասյան լեզուները, էտրուսկերենը, բասկերենը, շումերերենը, հաթերենը, եգիպտերենը և այլն։ Նա փորձել է վերականգնել նույնիսկ ալարոդյան նախալեզվի ձևերը՝ առանց հնչյունական օրինաչափությունները հաշվի առնելու։ Գիտական լեզվաբանության կողմից չի ընդունվել։ Համանման խմբավորման մասին գաղափար է առաջարկել նաև Կարստը[1]։ Ալլարոդյան լեզուները ներառել են դաղստանյան լեզուները և մեռած խուռիա-ուրարտական լեզուները։

Պատմություն

խմբագրել

Ալարոդյան լեզուների մասին առաջին անգամ առաջարկել է Ֆրից Հոմմելը (1854–1936)։ Տերմինը ծագել է այն անվանումից, որը Հերոդոտոսն օգտագործել է Ուրարտուի թագավորության համար։ Հյուսիսարևելյան և հյուսիսկենտրոնական ընտանիքները խմբավորվել էին ըստ հնչյունական և քերականական նմանության։ Խուռիա-ուրարտական լեզուները նույնպես ավելացվել էին քերականական և ոճական նմանություններով։ Այնուամենայնիվ, լեզուների միջև հնարավոր կապը պարզ և ապացուցված չէ։

Ալարոդյան լեզուների մասին գիտական աշխատանքներ են հրապարակել Կարել Օշտիրը (1921, 1922), Ալեքսանդեր Սվանիձեն (1937), Գիորգի Մեիքիշվիլին (1965), Իգոր Դյակոնովը և Սերրգեյ Ստարոստինը (1986)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։

Օգտագործված գրականություն

խմբագրել
  • K. Ostir. Beiträge zur Alarodischen Sprachwissenschaft (a monograph), I, 1921 (in German)
  • K. Ostir. Alarodische Sprachwissenschaft (a monograph), 1922 (in German)
  • A. Svanidze. "Materials for history of Alarodian tribes" (a monograph), Tbilisi, 1937 (in Russian)
  • G.A. Melikishvili. Questions of the oldest population of Georgia, Caucasus and the Near East (a monograph), Tbilisi, 1965 (in Georgian, Russian summary)
  • I. Diakonoff, S. Starostin. "Hurro-Urartian as an Eastern Caucasian Language".- Münchener Studien zur Sprachwissenschaft, Beiheft, N.F., 12, 1986 (in English)
  • Alarodian languages.- Encyclopedia "Sakartvelo", vol. I, Tbilisi, 1997, pp. 90 (in Georgian)