Ալարիք I
Ալարիք I (Alaricus, Alarich) (մոտ 370–410), վեստ գոթերի թագավոր (395-ից)։ Արշավել է Թրակիա, գրավել Աթենքը, ավերել Կորնթոսը, Արգոսը, Սպարտան։ Հռոմի Արկադիոս կայսրը Ալարիք I-ի հետ հաշտություն կնքեց, նրան շնորհեց բանակի մագիստրոսի տիտղոս և նշանակեց Իլլիրիայի կուսակալ (396)։ 401-ին Ալարիք I-ը ապստամբեց և ներխուժեց Իտալիա, բայց պարտվեց։ 410-ի օգոստոսի 24-ին գրավեց Հռոմը, կողոպտեց ու ավերեց այն։ Դա «հավերժական քաղաքի» առաջին գրավումն էր, որը դարձավ բարբարոսներից Արևմտյան Հռոմեական կայսրության նվաճման սկիզբը և մեծ տպավորություն գործեց ժամանակակիցների վրա։ Ալարիք I-ը մահացել է Հարավային Իտալիայում՝ դեպի Սիցիլիա և Աֆրիկա արշավանքի պատրաստվելիս։
Ալարիք I | |
---|---|
Ծնվել է՝ | ոչ վաղ քան 365 և ոչ ուշ քան 376 |
Ծննդավայր | Peuce Island, Դակիա[1] |
Մահացել է՝ | դեկտեմբեր 410[2][3][1] |
Վախճանի վայր | մոտ Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա |
Busento | |
Երկիր | ![]() |
Ազգություն | Վեստգոթեր |
Տոհմ | Balti dynasty? |
գերիշխան և Warrior king | |
Հայր | Athanaric? |
Երեխաներ | Pelagia? |
Հավատք | Արիոսականություն |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Պատմության արքայական ակադեմիա — 1738.
- ↑ Аларих (ռուս.) // Аконит — Анри — 1926. — Т. 2. — С. 125.
- ↑ Аларих (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1911. — Т. 1. — С. 232.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 143)։ |