Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ

Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ, արդյունաբերական ձեռնարկություն Հայաստանի Ալավերդի քաղաքում։

Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատ
Изображение логотипа
Ալավերդու պղնձաձուլական գործարանի մուտքը եւ հիմնադրման թվականը
Տեսակկոմբինատ
Հիմնադրված է1770 թվական
ՎայրԱլավերդի, Լոռու մարզ, Հայաստան
Երկիր Հայաստան
 Alaverdi Copper Factory Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ստեղծվել է 1957 թվականին՝ Ալավարդու պղնձաձուլական (հիմնադրված 1770 թվականին) և քիմիական գործարանների միացմամբ։ Օգտագործում է Քաջարանի ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներից, Ախթալայից, Շամլուղից, Ղափանից և մի շարք այլ վայրերից ստացվող հումքը։ Արտադրում է պղինձ (ավարտուն ցիկլով՝ սև, անոդային, կաթոդային, վայերբարսային), ծծմբաթթու, պղնձարջասպ։ 1959-1965 թվականներին կոմբինատը վերակառուցելու համար ներդրվել է մոտ 30 մլն. ռուբլի։ 1959 թվականի համեմատությամբ 1969 թվականին կոմբինատի համախառն արտադրանքն ավելացել է շուրջ 3,5 անգամ։ Պղնձարջասպի արտադրությամբ երկրում գրավում է առաջնակարգ տեղ։ Պղնձարջասպն արտահանվում է 20-ից ավելի երկրներ՝ Բուլղարիա, Լեհաստան, Կուբա, Հարավսլավիա, Շվեդիա, Ճապոնիա, Հնդկաստան, Թուրքիա և այլն:Պղնձի արտադրության իր ավարտուն ցիկլով կոմբինատը ԽՍՀՄ գունավոր մետաղաձուլության խոշոր ձեռնարկություններից է։

1997-ին, կոմբինատը օտարվեց՝ դառնալով «Մանես և Վալլեքս» ՓԲԸ-ի պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սեփականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 142