Ալաչաթը (հաճախ անվանում են նաև Ալաչաթի, թուրք.՝ Alaçatı, հուն․՝ Αλάτσατα), քաղաք Թուրքիայի ծայր արևմուտքում` Իզմիրի մարզում: Քաղաքը գտնվում է Չեշմեի մոտակայքում` Էգեյան ծովի ափին։ Ալաչաթըի մոտակայքում կան մի շարք աղի լճեր։ Քաղաքը բավականին հայտնի հանգստավայր է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: Տարեկան շուրջ մեկ միլիոն մարդ է այցելում Ալաչաթը։

Բնակավայր
Ալաչաթը
թուրք.՝ Alaçatı
Cesme-streets.JPG
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ16±1 մետր
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ35x xx
Պաշտոնական կայքalacati.bel.tr
##Ալաչաթը (Թուրքիա)
Red pog.png
Ալաչաթըի հանրային լողափերից մեկը

Ալաչաթըի տարածքը Օսմանյան կայսրության տարածքի մեջ ներառվել է XIV դարում:

Մինչ 1922 թվականը հիմնականում քաղաքը հունաբնակ էր։ 1922 թվականի սեպտեմբերին Զմյուռնիայի կոտորածից հետո քաղաքից փախած հույն բնակչությունը Կրետե կզու Իռակլիոն քաղաքում հիմնեցին Նոր (Նեա) Ալաչատի թաղամասը[1]:

Ներկայումս Ալաչաթըն հիմնականում հայտնի է վինդսերֆինգով և ծովային զբոսաշրջությամբ։ Ջրի հարթությունը, ծանծաղությունը և միալար քամին այն դարձնում են հետաքրքրաշարժ, ինչպես նոր, այնպես էլ փորձառու սերֆերների համար։

Ալաչաթըում հիմնականում տները քարից են։ Փողոցները նույնպես քարեպատ են և նեղ։ Ալաչաթըի կենտրոնում կան մի շարք տներ, որոնք ունեն շուրջ 100 տարվա պատմություն։ 2005 թվականին քաղաքի կենտրոնական հատվածը հայտարարվել է պետության կողմից պահպանվող տարածք։

Հայտնի բնակիչներԽմբագրել

  • Ջորջ Դիլբոյ (1896—1918)` հույն զինվոր, «Առաջին համաշխարհային պատերազմի 10 ամենամեծ հերոսներից մեկը (ամերիկյան բանակի)» և առաջին հունական ծագմամբ ամերիկացին է, ով ստացել է Փառքի շքանշան
  • Նիկոդիմ (1881—1966)` Յոհանեսբուրգի և Պրետորիայի մետրոպոլիտ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել