Ալան Մ. Կրիգսման (փետրվարի 28, 1928(1928-02-28)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][1] - օգոստոսի 31, 2012(2012-08-31)[2][1], Chevy Chase, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2]), ամերիկացի պարերի քննադատ։ Նա նվաճել է թվականի «Պուլիցերյան մրցանակ»-ը 1976 թվականին՝ «The Washington Post»-ում իր աշխատության համար։ Նա առաջինն էր, որ արժանացավ Պուլիցերյան մրցանակի` պարի քննադատության համար[4]։

Ալան Կրիգսման
Ծնվել էփետրվարի 28, 1928(1928-02-28)[1][2]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][1]
Մահացել էօգոստոսի 31, 2012(2012-08-31)[2][1] (84 տարեկան)
Մահվան վայրChevy Chase, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան[2], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[2][1], Վիեննայի համալսարան[2][1] և Far Rockaway High School?
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, dance critic, երաժշտագետ, համալսարանի դասախոս, երաժշտական քննադատ, թատերական քննադատ և լրագրող
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Հանթեր քոլեջ, Վաշինգտոն Փոստ[2][1], San Diego Union-Tribune?[2], Ջուլիարդ դպրոց[2], Թեմփլի համալսարան և Բերնարդ քոլեջ
ԱմուսինSali Ann Kriegsman?[3]
Պարգևներ և
մրցանակներ

Կրեիգսմանը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին քաղաքում և մեծացել է Քուինսի Ֆար Ռոքվեյում։ 1945 թվականին ավարտել է Ֆար Ռոքվեյի ավագ դպրոցը[5]։ Նա հաճախել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը և վաստակել է Կոլումբիայի համալսարանի «B.S.» և «M.A.»-ի երաժշտագիտություն բաժնի գիտակի կոչում. այնտեղ նա ավարտել է նաև դոկտորական դասընթացները։ Նա ծառայել է Միացյալ Նահանգների բանակում 1946-1947 թվականներին։ Նա 1956 և 1957 թվականներին աշխատել է Վիեննայի համալսարանում՝ որպես Ֆուլբրայթի գիտնական[6]։ 1957 թվականին ամուսնացել է Սալի Անն Ռիբակովի հետ[6][7]։

Դասավանդել է Կոլումբիայի համալսարանում, Բերնարդի քոլեջում, Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, Հանթերի քոլեջում, Ջուիլիարի դպրոցում և Թեմփլի համալսարանում։ 1960-1965 թվականներին նա Սան Դիեգոյի միության երաժշտության, դրամայի և պարի քննադատ էր։ Կրեիգսմանը վերադարձել է Նյու Յորք, որտեղ 1965 և 1966 թվականներին եղել է Ջուիլիարդի դպրոցի նախագահի օգնականը։ Նա դարձել է երաժշտության և կատարողական արվեստի քննադատ, 1966 թվականից սկսած «The Washington Post»-ի լրագրող, ինչպես նաև 1974 թվականից մինչև իր` 1996 թվականին կենսաթոշակըի անցնելը հանդիսացել է «The Washington Post»-ի պարային քննադատը[6]։

Վաշինգտոն Փոստի հետ համագործակցելու ժամանակ Կրեիգսմանը 1976 թվականին արժանացավ Պուլիցերյան մրցանակին՝ քննադատության համար, որպես պարի ասպարեզում առաջին քննադատ[4][8]։ 1996-ին թոշակի անցնելուց հետո նրան փոխարինել է Սառա Քաուֆմանը և 2010 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի` որպես պարի քննադատ։ Քաուֆմանը, «The Washington Post»-ում հարց ու պատասխանի ժամանակ, Կրեիգսմանին համարեց «հերոս, ընկեր և դաստիարակ»[4]։

Կրեիգսմանը մահացել է 2012 թվականի օգոստոսի 31-ին, Մերիլենդի նահանգի Չեվի Չեյզ քաղաքում գտնվող իր տանը՝ 84 տարեկան հասակում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Macaulay A. Alan M. Kriegsman, Who Won Pulitzer for Criticism, Dies at 84The New York Times, 2012.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Alan M. Kriegsman, Pulitzer-winning dance critic for The Post, dies at 84Washington Post, 2012.
  3. https://hdl.loc.gov/loc.music/eadmus.mu017014
  4. 4,0 4,1 4,2 Kaufman, Sarah. "2010 Pulitzer Prize: Sarah Kaufman on winning criticism, role of arts coverage", The Washington Post, April 14, 2010. Accessed July 3, 2010.
  5. Tomalonis, Alexandra. "In Appreciation: Alan M. Kriegsman", danceviewtimes, September 9, 2012. Accessed December 20, 2019. "He was born in Brooklyn, New York and grew up in Far Rockaway, Queens, graduating from Far Rockaway High in 1945 (his high school yearbook picture is below)."
  6. 6,0 6,1 6,2 Brennan, Elizabeth A.; and Clarage, Elizabeth C. "Who's Who of Pulitzer Prize winners", p. 83. Greenwood Publishing Group, 1999. 1-57356-111-8.
  7. Staff. "Ribakove--Kriegsman", The New York Times, August 25, 1957. Accessed July 3, 2010.
  8. 1976 Winners, Pulitzer Prize. Accessed July 3, 2010.
  9. «Alan M. Kriegsman, Dance Critic, Dies at 84». The New York Times. 2012 թ․ սեպտեմբերի 2.