Ալան Օբրի Բուսակ (աֆրիկաանս՝ Allan Aubrey Boesak, փետրվարի 23, 1946(1946-02-23)[1], Kakamas, ZF Mgcawu District Municipality, Հյուսիսային Կապ, ՀԱՀ)[2], հարավաֆրիկացի հոգևորական, Նիդերլանդական ռեֆորմատյան եկեղեցու հոգևորական, կրոնական, հասարակական և քաղաքական գործիչ, որը հանդես է եկել Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի ռեժիմի դեմ։ 1999 թվականին նա դատապարտվել է ազատազրկման խարդախության համար, սակայն հետագայում նրան պաշտոնապես ներում է շնորհվել և 2004 թվականի վերջին վերականգնվել է ծառայության մեջ։

Ալան Բուսակ
 
Կուսակցություն՝ Աֆրիկյան ազգային կոնգրես
Կրթություն՝ Արևմտյան Կապի նահանգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող և աստվածաբան
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր փետրվարի 23, 1946(1946-02-23)[1] (78 տարեկան)
Ծննդավայր Kakamas, ZF Mgcawu District Municipality, Հյուսիսային Կապ, ՀԱՀ
Քաղաքացիություն  ՀԱՀ
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Աստվածաբան, քահանա և ակտիվիստ խմբագրել

Բուսակը ծնվել է Կակամսայում և դարձել է առանձին միսիոներական ռեֆորմատ եկեղեցու ակտիվ անդամ և դարձել է Քեյփթաունի Պարլում հովիվ[3]։ Նիդեռլանդներում աստվածաբանական կրթություն ստանալով (1970-1976), հայտնի է դարձել որպես ազատագրման աստվածաբանության համակրում, սկսած իր դոկտորական աշխատանքի հրապարակումից։

Հաջորդ տասնամյակում լայնորեն հայտնի են դարձել նրա գրքերը, էսսեների և քարոզների ժողովածուները։ Ապարտեիդի դեմ Բուսակի ելույթներից մեկը նկարահանվել է բրիտանական The Shamen էլեկտրոնային խմբի կողմից։

Բուսակն ընտրվել է ռեֆորմատյան եկեղեցիների համաշխարհային դաշինքի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1991 թվականը։

Նա 1980-ական թվականներին ճանաչում է ձեռք բերել որպես ապարտեիդի ռեժիմի կտրուկ քննադատ և Ազգային կուսակցության (այդ թվում՝ այսպես կոչված սահմանադրական բարեփոխումների) կառավարության քաղաքականության հակառակորդ։ Հնդկական և աֆրիկյան բնակչության միասնության ջատագով Բուսակը կարևոր դեր է խաղացել ապարտեիդի դեմ պայքարում որպես Միացյալ ժողովրդավարական ճակատի կազմակերպիչներից և առաջնորդներից մեկը՝ օրինական ընդդիմադիր կազմակերպությունների լայն կոալիցիան՝ 1983 թվականից մինչև 1991 թվականը։

1985 թվականին հանդես է եկել ՀԱՀ-ի կառավարության դեմ բազմակողմանի միջոցներ ձեռնարկելու կոչով, ՀԱՀ վերադառնալուց հետո ձերբակալվել է նույն թվականի օգոստոսին։ 1991 թվականին Բուսակն ընտրվել է Արևմտյան Կապսի նահանգի Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախագահ։

Սկանդալներ, կոռուպցիայի մեղադրանքներ և դատարան խմբագրել

Բուսակը ստիպված է եղել Նիդեռլանդների ռեֆորմատյան եկեղեցին լքել 1990 թվականին, երբ հայտնի են դարձել հաղորդավարուհի Էլնա Բոտի հետ նրա արտամուսնական կապի մանրամասները[4], ավելի ուշ նրանք ամուսնացել են[5]։

Արևմտյան Կապսի նահանգում ՀԱԿ-ի կուսակցության ղեկավար փոխարինվելուց հետո Նելսոն Մանդելան որպես փոխհատուցում Բուսակին առաջարկել Է Ժնևում ՄԱԿ-ին առընթեր դեսպանի պաշտոնը։ Սակայն նրա պաշտոնավարումից մի քանի շաբաթ առաջ ի հայտ է եկել կոռուպցիայի մասին առաջին վկայությունը[6]։

Մեղադրանքը վերաբերում էր Բուսակի կողմից խաղաղության և արդարության բարեգործական հիմնադրամին տրամադրված օտարերկրյա օգնությանը։ DanChurchAid-ը (դանիական եկեղեցական օգնություն) դիմել է Յոհանեսբուրգի Bell Dewar իրավաբանական ընկերության ՝ խնդրելով հետաքննել 1985 թվականին արված 1 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվության ծախսերը։ Վեց շաբաթ անց մամուլում սկանդալի լուսաբանումից հետո տնտեսական լուրջ հանցագործությունների հետաքննության վարչությունը սեփական հետաքննությունն է սկսել, և Բուսակին համոզել են հեռանալ արտաքին գործերի նախարարությունից[6]։

Եվս մեկ բողոք է ներկայացվել արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի կողմից, որը ոստիկանություն է դիմել հարցումով, թե ինչ է տեղի ունեցել ամերիկացի երգիչ Փոլ Սայմոնից 423 հազար ռանդ նվիրատվության հետ, որոնք Տուտուն փոխանցել է Բուսակի հիմնադրամին[6]։

Եռամսյա հետաքննությունից հետո Յոհանեսբուրգի իրավաբանական ընկերությունը հրապարակել է 600 էջանոց հաշվետվություն, որում դատապարտել են Բուսակի գործողությունները[6]։

Մինչդեռ կառավարությունը խնդրել է իր իրավախորհրդատուներից մեկին անցկացնել սեփական հետաքննությունը։ Խորհրդատուն պատրաստել է երեք էջանոց հաշվետվություն, որում փորձ է արվել բացել իրավաբանական ընկերության հաշվետվության մեջ առկա թերությունները և այդպիսով կասկածները հանել Բուսակից։ Ի պատասխան Յոհանեսբուրգի իրավաբանական ընկերությունը կառավարական զեկույցը նկարագրել է որպես «աբսուրդ» և թողարկել է 18 էջանոց հերքում։

Սակայն Մանդելան, չսպասելով հանցանշանների ճշմարտացիության կշռադատմանը և անտեսելով տնտեսական լուրջ հանցագործությունների հետաքննության վարչության աշխատանքը, Բուսակին անմեղ է հայտարարել։

Թեև, ի վերջո, հանրային դժգոհությունը հանդարտվել է, բայց տեղի ունեցածը լայնորեն ընկալվել է որպես կոռուպցիայի կոծկում, քաղաքական քիրվայություն և արդարադատության խաթարում, ինչպես նաև այն բանի օրինակ, որ Մանդելան ընդունակ է կոպիտ սխալների պետական գործեր վարելու մեջ։

1999 թվականին Բուսակը կանգնել է դատարանի առաջ, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ։ Նա մեղավոր է ճանաչվել 1999 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած խարդախության մեջ։ Նա բանտարկվել է 2000 թվականին և ազատ է արձակվել 2001 թվականին՝ իր երեք տարվա բանտարկությունից մի փոքր ավելի քան մեկ տարի հետո։

Չնայած Բուսակն իր ազատ արձակումից հետո ներման խնդրագիր է ներկայացրել նախագահ Թաբո Մբեքիին, նա չի բավարարվել, քանի որ իշխանությունները համարել են, որ նա չի ընդունել կատարված հանցագործությունը։ Սակայն 2005 թվականի հունվարի 15-ին հայտարարվել է, որ նա ներում է ստացել նախագահի կողմից, և նրա դատվածությունը հանվելու է։

Գործունեությունը 21-րդ դարում խմբագրել

2004 թվականին Բուսակը հանդես է եկել Հարավային Աֆրիկայում միասեռ ամուսնությունների օգտին այն բանից մեկ տարի առաջ, երբ երկրի Սահմանադրական դատարանը որոշել է, որ գեյերի և լեսբուհիների համար ամուսնության ձևակերպման մերժումը խտրական է և խախտում է երկրի Սահմանադրությունը[7][8]։ 2008 թվականին լինելով Հարավային Աֆրիկայում Միավորված ռեֆորմատյան եկեղեցու Կապսի Սինոդի մոդերատոր Բուսակը ցնցել է բազմաթիվ եկեղեցական առաջնորդներին՝ հայտարարելով, որ պատրաստվում է հեռանալ եկեղեցում իր բոլոր պաշտոններից ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ իր խտրական դիրքորոշման պատճառով։ Նա վկայակոչել է 1986 թվականի եկեղեցական փաստաթուղթը, որը դատապարտում է խտրականության բոլոր ձևերը։

2008 թվականի վերջին Բուսակը Զիմբաբվեի ճգնաժամով տուժած քաղաքացիներին կոչ էր արել ապստամբել նախագահ Ռոբերտ Մուգաբեի և նրա ավտորիտար իշխող ZANU-PF կուսակցության դեմ։ Նա նաև դատապարտել Է ՀԱՀ-ի նախագահ Տաբո Մբեքիին այն բանի համար, որ նա չի կարողացել եկեղեցիների կոչով կատարել Աֆրիկայի հարավի երկրների զարգացման հարցերով հանրակցության պաշտոնական միջնորդի իր դերը[9]։

Նույն 2008 թվականին Բուսակը ՀԱՀ-ի ղեկավարությանը հրապարակավ կոչ է արել հիշել, թե ինչու է երկիրը որոշել վերացնել ռասայական արգելքները և ստեղծել միասնական Հարավային Աֆրիկա[10][11]։ 2008 թվականի դեկտեմբերին նա պաշտոնապես դուրս է եկել ՀԱԿ-ի շարքերից և միացել է Ժողովրդական Կոնգրեսին[12]։ Ի պատասխան ՀԱԿ-ը մամուլին է հաղորդել Բուսակի կազմած հուշագիրը, որում նա խնդրել է նշանակումներ Կատարել տարբեր պաշտոններում, նախևառաջ ՄԱԿ-ում ՀԱՀ-ի ներկայացուցչին[13]։

2009 թվականի փետրվարին ընտրվել է որպես իր նոր կուսակցության գլխավոր թեկնածու Արևմտյան Կապայի գավառում 2009 թվականի նահանգային և ազգային ընտրություններում։ Սակայն արդեն 2009 թվականի նոյեմբերին Բուսակը հեռացել է Կոնգրեսից[14][15]։

Պարգևներ խմբագրել

Բեյերս Նայուդի և Վինի Մանդելայի հետ միասին 1985 թվականին պարգևատրվել է Մարդու իրավունքների ոլորտում Ռոբերտ Ֆ. Քենեդիի մրցանակով, որն ամեն տարի շնորհվում է արդարադատության և մարդու իրավունքների կենտրոնի կողմից՝ մի մարդու կամ մի խումբ անձանց, որոնց խիզախ գործունեությունն ընկած է Մարդու իրավունքների համար շարժման հիմքում[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.britannica.com/biography/Allan-Boesak
  2. Encyclopædia Britannica
  3. «Reverend Allan Aubrey Boesak | South African History Online». Sahistory.org.za. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  4. An Adulterous Indiscretion Scandalizes South Africa, People, August 6, 1990
  5. Downfall of the preacher who took Paul Simon’s conscience for a ride, The Independent, 18 March 1999
  6. 6,0 6,1 6,2 6,3 Meredith, Martin (2010). Mandela: A biography. Simon and Schuster.
  7. «Africa | South Africa to have gay weddings». BBC News. 2005 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «afrol News – Same-sex marriage approved in South Africa». Afrol.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. Terreblanche «Zim must rise against Mugabe — Boesak» 2008.
  10. ANC entrenches racism — Boesak Արխիվացված 2008-08-05 Wayback Machine Արխիվացված 5 Օգոստոս 2008 Wayback Machine News24
  11. Allan Boesak — reflections twenty-five years after the launch of the UDF Արխիվացված 2011-07-16 Wayback Machine Արխիվացված 16 Հուլիս 2011 Wayback Machine Africafiles
  12. Allan Boesak joins Cope Cape Argus, 16 December 2008
  13. ANC refusal to clear Boesak’s name pushed him to join Cope. Cape Argus
  14. Boesak quits Cope Արխիվացված 2021-04-15 Wayback Machine News Today, 3 November 2009
  15. Anti-Apartheid Activist Allan Boesak Appointed by Butler, Christian Theological Seminary Butler University Newsroom, 14 June 2013
  16. «Robert F Kennedy Center Laureates». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Բուսակ» հոդվածին։