Աիդա Հովհաննիսյան

հայ բեմադրիչ

Աիդա Արտավազդի Հովհաննիսյան (նոյեմբերի 15, 1952(1952-11-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ։

Աիդա Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1952(1952-11-15) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունռեժիսոր
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Աիդա Հովհաննիսյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, միաժամանակ՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժնում և «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայում` Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում։ 1970-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում։ 1987 թվականին վերապատրաստվել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում։ Որպես բեմադրիչ աշխատել է Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ (Փոսի) թատրոնում (1975), Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1975-1997 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում, 1997 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում։ 2007-2012 թվականներին եղել է նույն ֆակուլտետի հեռուստառեժիսուրայի, հեռուստալրագրության և օպերատորության ամբիոնի վարիչ, 2007 թվականից՝ պրոֆեսոր[1]։

Բեմադրություններ

խմբագրել
  • Մ. Նորմանի «Բարի գիշեր, մայրիկ» (հեռուստաթատրոն)
  • Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը»
  • Լուիջի Պիրանդելլոյի «Անավարտ ինքնանկար»
  • Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը»
  • Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» (Խորեն Աբրահամյանի հետ)
  • Ա. Նիկոլաի «Վերադարձ Սորենտո»
  • Կարինե Խոդիկյանի «Կինը անձրևից հետո»[2]
  • Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
  • Պ. Տուրրինիի «Առնետաորս»
  • Հովհաննես Շիրազ «Դանթեական»-նվիրված եղեռնի 100 ամյակին 2015թ․
  • Էդուարդո դե Ֆիլլիպո «Ֆիլումենա Մարտուրանո» 2016թ․
  • Հովհաննես Թումանյան «Անուշ» 2017թ․
  • Գարսիա Լորկա «Արյունոտ հարսանիք» 2018թ․
  • Ա․ Հովհաննիսյան «Սիրով սիրո մասին» 2019թ․
  • Ա․ Հովհաննիսյան «Ինձ հետ կանչեք և ես կգամ» 2022թ․
  • Աթաբեկ Խնկոյան «Մկների ժողովը» մյուզիքլ 2022թ․
  • Վիլիամ Սարոյան «Հե՛յ, ո՞վ կա, գոնե մեկն ու մեկը» 2023թ․
  • Ա․ Վարդանանց «Ծնվել եմ, որ քո ափի մեջ ապրեմ» 2023թ․

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Zarkfoundation - Աիդա Հովհաննիսյան». zarkfoundation.com.
  2. Կինը անձրևից հետո(չաշխատող հղում)