Աիդա Ավետիսյան (գիտնական)

հայ քիմիկոս
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աիդա Ավետիսյան (այլ կիրառումներ)

Աիդա Ավետիսի Ավետիսյան (նոյեմբերի 29, 1938(1938-11-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 2009(2009-10-10), Երևան, Հայաստան), քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1976), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)։ ԽՍՀՄ գյուտարար (1980

Աիդա Ավետիսյան
Աիդա Ավետիսյան (գիտնական).jpg
Ծնվել էնոյեմբերի 29, 1938(1938-11-29)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 10, 2009(2009-10-10) (70 տարեկան)
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1960) և Ն. Չելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտ (1964)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1976) և ակադեմիկոս (1996)
Պարգևներ
ԽՍՀՄ գյուտարար
և Անանիա Շիրակացու մեդալ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:

ԿենսագրությունԽմբագրել

Աիդա Ավետիսյանը ծնվել է Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի թիվ 15 դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1961-1964 թվականներին եղել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ Ն. Զելինսկու անվան ինստիտուտի ասպիրանտ։ 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1968 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 1965-1967 թվականներին եղել Է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի ասիստենտ, 1967-1975 թվականներին՝ դոցենտ, 1979-2000 թվականներին՝ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ 1984 թվականից քիմիայի ֆակուլտետի դեկան։ 1975 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1976 թվականին ստացել պրոֆեսորի կոչում, 1996 թվականին ընտրվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ 2005 թվականից ղեկավարել է քիմիայի ֆակուլտետում գործող գիտահետազոտական լաբորատորիան[2][3]։

Հանդիսացել է ՀՃԱ (1994), ճարտարագիտական (1999), էկոլոգիայի (1996) միջազգային, ՌԴ բնական գիտությունների (2000) ակադեմիաների անդամ[4]։

ԳործունեությունԽմբագրել

Աշխատանքները վերաբերում են թթվածին, ազոտ, ծծումբ պարունակող տարացիկլային, այդ թվում մի շարք կենսաբանական ակտիվ միացությունների սինթեզին և հետազոտմանը, շրջակա միջավայրի պահպանման և հումքապահպանման գործընթացներին[5]։ Ստացել է մոդիֆիկացված պոլիվինիլպիրոլիդոն (արյան փոխարինիչ), հայտնաբերել հիդրազոնների ցիկլումով պիրազոլիդոնների ստացման նոր ռեակցիա։ Մշակել է կումարինների և թիոլակտամների ստացման եղանակ։

Հեղինակ է ավելի քան 500 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 120 հեղինակային արտոնագրի։ Համահեղինակ է «Օրգանական քիմիա» (1988), «Օրգանական քիմիայի խնդրագիրք» (1988) ուսումնական ձեռնարկների։

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել