Ազգագրական շրջան (մարզ), աշխարհագրական վայր, ուր պատմականորեն համատեղ բնակվող առանձին ժողովուրդների կամ նույն ժողովրդի տարբեր ազգագրական խմբերի տևական և փոխադարձ շփման հետևանքով առաջանում են որոշակի տնտեսա-մշակութային ընդհանրություններ։

Պատմա–ազգագրական շրջան խմբագրել

Ազգագրական շրջանը պատմական կատեգորիա է, ուստի սովորաբար կոչվում է պատմա-ազգագրական շրջան կամ մարզ։ Օրինակ, Կովկասը համարվում է պատմա-ազգագրական առանձին շրջան, որի մեջ մտնում են տարբեր լեզվաընտանիքների (իբերո-կովկասյան, հնդեվրոպական, ալթայան և այլն) պատկանող և անցյալում հասարակական զարգացման տարբեր մակարդակ ունեցող մոտ 40 մեծ ու փոքր ժողովուրդներ, որոնք, սակայն, ունեն պատմականորեն կազմավորված տնտեսության, մշակույթի, կենցաղի ու սովորույթների ընդհանրություններ։

Կովկասն ունի նաև միմյանցից զանազանվող երկու ենթամարզ՝

Հյուսիս–Կովկասյան խմբագրել

Հյուսիս–Կովկասյանը բաժանվում է երկու (բուն Հյուսիս–Կովկասյան և Դաղստանյան), մյուսը՝ երեք (Հայկական, Վրացական և Ադրբեջանական) ազգագրական շրջանի։

Դրանք էլ բաժանվում են ենթաշրջանների։ Հայկական բարձրավանդակի ազգագրական շրջանը ամփոփում է 8 ենթաշրջան՝

Կազմավորում խմբագրել

Այդ ենթաշրջանները կազմավորվել են հիմնականում գլխավոր բնաերկրագործական գոտիների շուրջը՝ հնագույն տոհմա-ցեղային խմբավորումների հիման վրա։ Հայկական բարձրավանդակի ենթաշրջանների մեջ անցյալում, հայերի հետ մեկտեղ, մտել են նաև քրդեր, հույներ, ասորիներ, վրացիներ, թուրքեր, պարսիկներ և ուրիշներ, որոնք ընդհանուր առմամբ կրել են տվյալ ենթաշրջանի պատմա-մշակութային ազդեցությունը՝ որպես տևական համատեղ բնակության արգասիք (տնտեսական զբաղմունքների, նյութական, մասամբ նաև հոգևոր մշակույթի համանուն տարրերի առկայությունը, մայրենի լեզվից բացի, համատեղ բնակվող մեկ կամ ավելի ժողովուրդների լեզվին տիրապետելը և այլն)։ Ինչպես տվյալ ենթաշրջանի հայերը, այնպես էլ այլազգիները միաժամանակ ունեցել են իրենց ուրույն մշակութային ու կենցաղային առանձնահատկությունների ամբողջությունը և մայրենի լեզվի բարբառը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 103