Աելետ Շաքեդ
Աելետ Շաքեդ (եբրայերեն՝ איילת שקד, մայիսի 7, 1976[1], Թել Ավիվ, Իսրայել[1]), իսրայելցի քաղաքական գործիչ, Քնեսեթի պատգամավոր «Հրեական տուն» կուսակցությունից։ Նախկինում եղել է արդարադատության նախարար Իսրայելի 34-րդ կառավարությունում։
Աելետ Շաքեդ եբրայերեն՝ איילת שקד | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Թել Ավիվ, Իսրայել[1] |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Թել Ավիվի համալսարան |
Ազդվել է | Այն Ռանդ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համակարգչային գիտնական և ճարտարագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Քնեսեթի պատգամավոր, Իսրայելի արդարադատության նախարարություն, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Minister of the Interior of Israel? |
Կուսակցություն | The Jewish Home?, New Right?, Լիկուդ և Yamina? |
Անդամություն | My Israel? |
Ayelet Shaked Վիքիպահեստում |
Աելետ Շաքեդը (օրիորդական ազգանունը` Բեն Շաուլ) ծնվել է մայիսի 7-ին, Թել Ավիվում։ Նրա մայրը դպրոցում ուսուցչուհի է եղել, հայրը` հաշվապահ։ Ծառայել է Իսրայելի բանակում որպես դաստիարակչական աշխատանքներով հրահանգիչ Գոլանի հետևակային բրիգադում։ Ավարտել է Թել Ավիվի համալսարանը` բակալավրի աստիճանով էլեկտրոնիկայի և համակարգչային գիտության ոլորտում։ Ծրագրավորող է աշխատել, այնուհետև` Texas Instruments ընկերության մասնաբաժնի մարքեթինգի մենեջեր։
2006 թվականին քաղաքական գործունեությամբ է զբաղվել, 2006-ից 2008 թվականներին ղեկավարել է Բենյամին Նեթանյահուի գրասենյակը, որն այն ժամանակ եղել է ընդդիմության առաջնորդ։ 2012 թվականի հունվարին ընտրվել է Լիկուդի կենտրոնական կոմիտեում, բայց արդեն հունիս ամսում մտել է «Հրեական տուն» կուսակցության կազմի մեջ։ 2013 թվականի հունվարին 19-րդ գումարման ժամանակ ընտրվել է Քնեսեթի պատգամավոր, իսկ 2015 թվականի մարտին վերընտրվել է 20-րդ գումարման Քնեսեթում։ 2015 թվականի մայիսի 14-ին ընտրվել է Իսրայելի արդարադատության նախարար։ Մտել է Հա-Յամին հա-Հանդաշ ընտրական ցուցակի կազմի մեջ 2019 թվականի ընտրություններում։ Դաշինքը չի հաղթահարել ընտրական արգելքը։
Զբաղեցնում է քաղաքական առաջատար դիրքեր։ 2011 թվականից արշավ է կազմակերպել Աֆրիկայից դեպի Իսրայել անօրինական ներգաղթի դեմ, քննադատել է համազգային զորաբանակային Գալեյ Ցախալ ռադիոն` «ձախականության համար»։
Աիլետ Շաքեդը ամուսնացած է Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի օդաչուի հետ, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աելետ Շաքեդ» հոդվածին։ |