Ադրիանա Խոջիչ (բոս․՝ Adrijana Hodžić, ալբ․՝ Adrijana Hoxhiq, սերբ.՝ Адријана Хоџић, 1975, Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիական ծագումով Կոսովոյի քաղաքական գործիչ, որը աշխատում է որպես Հյուսիսային Միտրովիցայի փոխքաղաքապետ 2020 թվականի դեկտեմբերի 10-ից[1]։ 2019 թվականի ապրիլի 12-ից մինչև 2020 թվականի փետրվարի 3-ը զբաղեցրել է Կոսովոյի Հանրապետության վարչակազմի և տեղական ինքնակառավարման նախարարի պաշտոնը[2]։

Ադրիանա Խոջիչ
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ պետական ծառայող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1975
Ծննդավայր Կոսովսկա Միտրովիցա, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Կոսովո

Կենսագրություն

խմբագրել

Ադրիանա Խոջիչը ծնվել է 1975 թվականին, Տիտովա Միտրովիցա քաղաքում, որն այդ ժամանակ մտնում էր Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ հանրապետության կազմի մեջ՝ Սերբիայի Սոցիալիստական ​​Հանրապետության Կոսովոյի ինքնավար մարզի կազմում։ Հայրը բոսնիացի է, մայրը՝ ալբանացի։

Հասարակական գործեության բնագավառում փորձ ձեռք է բերել Կոսովոյի պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ, որպես ոչ կառավարական հատվածի տարածաշրջանային ղեկավար, կառավարել է ծրագրեր Կոսովոյի հյուսիսում գտնվող բոլոր սերբական տարածքներում, ինչպես նաև Սերբական հարավի անկլավներում։ Խոջիչն իր գործունեությունը սկզբում իրականացրել է մարդասիրական ակցիաների միջոցով (անապահով ընտանիքներին բնակարան տրամադրել, սնունդ, դեղորայք և վառելափայտ բաժանել), այնուհետև այդ համայնքներում տնտեսական զարգացման մի շարք ծրագրերի միջոցով։

2012 թվականի հուլիսի 20-ին Խոջիչը նշանակվել է Հյուսիսային Միտրովիցայի նորաստեղծ վարչակազմի ղեկավար, այնուհետև զբաղեցրել Կոսովոյի վարչակազմի և տեղական ինքնակառավարման նախարարի պաշտոնը 2019 թվականի ապրիլի 12-ից մինչև 2020 թվականի փետրվարի 3-ը՝ որպես Ռամուշ Խարադինայի երկրորդ կաբինետի անդամ[2]։

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Խոջիչը ստանձնել է Հյուսիսային Միտրովիցայի փոխքաղաքապետի պաշտոնը քաղաքապետ Միլան Ռադոևիչի օրոք[1]։

Խոջիչը հանդես է եկել Կոսովոյում երկու բոսնիական մունիցիպալիտետների ստեղծման օգտին և 2021 թվականի Կոսովոյի խորհրդարանական ընտրություններում գլխավորել է սեփական «Միացյալ խմբակցություն» (Komuniteti i Bashkuar) ցուցակը՝ հավաքելով 6,379 ձայն կամ ընտրողների ձայների 0,81%-ը, ընդ որում ձայների մեծամասնությունը տրվել է էթնիկ սերբերի կողմից[3][4][5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Radojević položio zakletvu, zamenica gradonačelnika Adrijana Hodžić». www.radiokontaktplus.org (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  2. 2,0 2,1 «» Former ministers». mapl.rks-gov.net. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  3. «Hodžić: Želim da ispravim nepravdu prema Bošnjacima na Kosovu - Kosovo Online». www.kosovo-online.com (սերբերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  4. «Adrijana Hoxhiq e dyta më e votuara në mesin e boshnjakëve». Radio Evropa e Lirë (ալբաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  5. «Adrijana Hodžić van Kosova "svjesna zavjere i prevare koju je napravila"». Info-ks.net (բոսնիերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանա Խոջիչ» հոդվածին։