Ադրիանա Բուդևսկա
Ադրիանա Բուդևսկա (բուլղար․՝ Адриана Будевска, դեկտեմբերի 13, 1878, Դոբրիչ[1] - դեկտեմբերի 9, 1955[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]), բուլղարացի դերասանուհի, Բուլղարիայում պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։ Բուլղարիայի ժողովրդական արտիստ (1953)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1878 |
Ծննդավայր | Դոբրիչ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 9, 1955[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Դոբրիչում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Վառնայում։ 1895 թվականին մասնակցել է մրցույթի, որտեղ Իվան Վազովը և պրոֆեսոր Իվան Շիշմանովը բարձր են գնահատել նրա դերասանական տաղանդը, և 17-ամյա Ադրիանան Լուսավորության նախարարությունից ստանալով կրթաթոշակ՝ մեկնել է ուսանելու Մոսկվայի Փոքր թատրոնի թատերական ուսումնարանում։ 1899 թվականին ուսումն ավարտելով՝ վերադարձել է Սոֆիա և առաջին դերով հանդես է եկել Սոֆիայի «Արցունքներ և ծիծաղ» (1904 թվականից՝ ազգային թատրոն) դրամատիկ թատրոնում։
1904 թվականին մի խումբ դերասանների հետ, ովքեր դժգոհ էին ազգային թատրոնում տիրող իրավիճակից, Վառնայում հիմնադրում են «Ազատ թատրոն», որտեղ բեմադրում էին Գորկու, Տոլստոյի, Ալեքսանդր Օստրովսկու, Իբսենի ստեղծագործություններից։ 1906 թվականին թատրոնը փակվում է և դերասանները վերադառնում են Ազգային թատրոն, որտեղ Ադրիանան աշխատում է մինչև 1926 թվականը։ Ամուսնու՝ Խրիստո Գանչևի հետ միասին համարվում են պրոֆեսիոնալ բուլղարական թատրոնի հիմնադիրներից։
1926 թվականին քաղաքական հետապնդումների պատճառով 10 տարի հեռանում է թատերական ասպարեզից, իսկ 1937 թվականին ստիպված է լինում որդու հետ մեկնել Հարավային Ամերիկա։ 1948 թվականին Արգենտինայից վերադառնում է հայրենիք։ Նույն թվականի փետրվարի 20-ին մեծ շուքով նշվում է նրա 70-ամյակը։
Մահացել է 1955 թվականին Սոֆիայում։
ՀիշատակԽմբագրել
Բուրգասի դրամատիկ թատրոնը կոչվում է Ադրիանա Բուդևսկայի անունով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Будевская Адриана // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.