Ադրբեջանի Ազգային կրթական թանգարան
Ադրբեջանի Հանրապետության Ազգային կրթական թանգարան(ադրբ.՝ Azərbaycan Respublikası Milli Təhsil Muzeyi), Ադրբեջանի կրթության թանգարան[1], որտեղ պահվում է կրթության հետ կապված բազմաթիվ գործեր։ Թանգարանը հիմնադրվել է 1932 թվականին։
Ադրբեջանի Ազգային կրթական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բաքու |
Ժանր | Կրթական |
Պատկանում է | Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարությունը |
Հասցե | Nizami küç. 11 |
Հիմնադրվել է | 1932 |
![]() | |
![]() |
Թանգարանի պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1932 թվականի ապրիլի 27-ին՝ Ժողովրդական կոմիսարների խորհրդի թիվ 651 որոշմամբ։ Թանգարանը գտնվում է Բաքվի Նիազի փողոց 11 հասցեում։ 1996 թվականին թանգարանը գրանցվել է Ադրբեջանի կրթության նախարարության մասնավոր թանգարանների ցուցակում։ Թանգարանի նպատակն է նաև հավաքել, պահպանել, ցուցադրել և սերունդներին փոխանցել Ադրբեջանի կրթական մշակութային ժառանգություն հանդիսացող նյութական և հոգևոր արժեքները[2]։ Թանգարանը գտնվում է բարերար, միլիոնատեր Հաջի Զեյնալաբդին Թակիևի առանձնատանը[3]։
Թանգարանն ունի 6 դահլիճ։ Թանգարանի առաջին դահլիճում պահվում են մանկավարժական մտածողության և կրթության պատմությունը արտացոլող փաստաթղթեր և նյութեր։ Երկրորդ դահլիճում ցուցադրվում են 19-րդ և 20-րդ դարի սկզբի կրթությունը արտացոլող փաստաթղթեր և նյութեր։ Երրորդ դահլիճը արտացոլում է 1918-40 թվականների կրթությունը, չորրորդ դահլիճը՝ բարձրագույն և միջին մասնագիտական կրթության զարգացումը, հինգերորդ դահլիճը ներառում է 1941-45, 1946-80 թվականների երեխաների տների, ընդհանուր կրթության, մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության մասին փաստաթղթեր և նյութեր[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Музей народного образования в Баку». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ offical website of the Ministry of Education Republic of Azerbaijan
- ↑ «Ադրբեջանի Հանրապետության Ազգային Կրթական Թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2017-11-09-ին. Վերցված է 2018-07-17-ին.
- ↑ Ադրբեջանի Հանրապետության Ազգային Կրթական Թանգարան