Ադըղեերեն, ադիղեերեն, ադիգեերեն ադըղների լեզուն, պատկանում է իբերո–կովկասյան լեզվաընտանիքի աբխազա–ադըղեական լեզվախմբին։ Հարուստ է բայական ձևերով․ բայական համակարգին հատուկ է բազմադեմ խոնարհումը։ Կրավորական կառուցվածքը շատ աղքատ է։ Ունի չորս հոլով՝ ուղիղ, թեք, վերածական, գործիական։ Հարուստ է բաղաձայններով, որոնք բարբառներում հասնում են մինչև 66-ի։ 1938 թվականին կազմվել է այբուբեն կիրիլիցայի հիման վրա, որը փոխարինել է 1927 թվականին մտցված լատինական այբուբենը։ Դրանից ավելի առաջ փորձեր են կատարվել կազմել այբուբեն արաբական գրի հիման վրա[3]։

Ադըղեերեն
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԱդըղեական լեզուներ
ԵրկրներՌուսաստան, Թուրքիա, Հորդանան, Սիրիա, Իրաք, Իսրայել, Մակեդոնիա
Խոսողների քանակ575 900 մարդ (2010)[1] և 117 500 մարդ (2010)[1]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի[2]
ԴասակարգումԿովկասյան լեզուներ
Ադըղեական լեզուներ
Գրերի համակարգկյուրեղագիր, Adyghe alphabet? և արաբական գիր
IETFady
ԳՕՍՏ 7.75–97ады 020
ISO 639-2ady
ISO 639-3ady

Ադըղեերենի տարածման քարտեզը Ադըղեայում, Ռուսաստան, 2002
 Adyghe language Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խոսողների թիվը՝ 96,5 հազար։ Լատինական գրի հիման վրա 1927–ին ստեղծվել է ադըղեերենի այբուբենը, որը 1938–ին փոխարինվել է ռուսական գրով։

Բարբառներ խմբագրել

Ունի չորս գլխավոր բարբառ՝

  • աբաձեխյան
  • բժեդուհյան
  • թեմիրգոյյան (գրական լեզվի հիմքը)
  • շափսուղյան։

Ազգակից է կաբարդա-չերքեզերենին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022. — ISSN 1946-9675
  2. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 73