Ադելսհայմ (գերմ.՝ Adelsheim) , քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում, Կարլսռուեի օկրուգի ենթակայության տակ[3]։ Մտնում է Նեկկեր-Օդենվալդ շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 43,84 км2 տարածք։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 4.935: Պաշտոնական կոդը՝ 08 2 25 001:

Բնակավայր
Ադելսհայմ
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես43,84 կմ²
ԲԾՄ226±1 մետր
Բնակչություն5255 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ06291
Փոստային դասիչ74740
Ավտոմոբիլային կոդMOS
Պաշտոնական կայքadelsheim.de
Ադելսհայմ (Գերմանիա)##
Ադելսհայմ (Գերմանիա)

Քաղաքը գտնվում է Կիռնաու և Սեկախ գետերի միախառնման վայրի մերձակայքում, ծովի մակերևույթից 227 մետր բարձրության վրա։ Բնակչության մոտավորապես կեսը կաթոլիկներ են, մյուս կեսը՝ բողոքականներ։ Բնակավայրում գործում են տարաբնույթ արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում գիպսի վերամշակման ֆաբրիկա, որտեղ գիպսի կտորները մանրացնում են և որպես պարարտաննյութ՝ ուղարկում գյուղերը, որպեսզի դաշտերը պարարտացնեն։

Ադելսհայմը առողջարանային ոչ մեծ քաղաք է։ Ընկած է Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի հյուսիսային մասում, մերձակա համեմատաբար խոշոր բնակավայրից՝ շուրջ 123 հազար բնակիչ ունեցող Հայլբրոն քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա։ Հիմնադրվել է ավելի քան հազար երկու հարյուր տարի առաջ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադելսհայմ» հոդվածին։