Ադելի անօրինակ արկածները

Ադելի անօրինակ արկածները (ֆր.՝ Les aventures extraordinaires d'Adèle Blanc-Sec), Լյուկ Բեսոնի ֆիլմը, որ էկրան է բարձրացել 2010 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է Ժակ Տարդիի կոմիքսի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 9-ին Բրյուսելի՝ ֆանտաստիկ ֆիլմերի կինոփառատոնի շրջանակներում[11]։

Picto infobox cinema.png
Ադելի անօրինակ արկածները
ֆր.՝ Les Aventures extraordinaires d'Adèle Blanc-Sec
Ադելի անօրինակ արկածները.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1] և արկածային ֆիլմ[2]
Թեմադինոզավրեր
ՀիմքԱդել Բլան-Սեկի արտառոց արկածները
Թվական2010, սեպտեմբերի 30, 2010[3] և սեպտեմբերի 9, 2010[4]
Պրեմիերաապրիլի 9, 2010
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԼյուկ Բեսոն[5][2][6][…]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն[5] և Վիրժինիա Սիլլա
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն[5]
ԴերակատարներԼուիզա Բուրգուեն[7][5][6][…], Մաթյո Ամալրիկ[5][8][9][…], Ժիլ Լելուշ[5][8][9], Ժան-Պոլ Ռուվ[5][9][10], Նիկոլայ Ժիրո[5][9], Լոր դը Կլերմոն-Տոներ[5][9], Պասկալ Լուազոն[5][9], Արման Էլոյ[9], Բեռնարդ Լաննո[9], Կլեր Պերո[9], Էրիկ Նագար[5][9], François Chattot?[5][9], Ֆրեդերիկ Բել[5][9], Գիլյոմ Բրիատ[9], Իզաբել Կարո[9], Ժան-Լուի Բարսելոնա[9], Մանյու Լայոտ[9], Matila Malliarakis?[9], Մուսա Մաասկրի[5][9], Philippe Girard?, Régis Royer?[9], Ռոլան Մարչիզիո[9], Սերժ Բաղդասարյան[7][5][9], Սվան Արլո[5][9], Youssef Hajdi?[5][9], Ֆիլիպ Նաոն, Ժաքի Ներսեսյան, Gérard Chaillou?, Ֆիլիպ Ժիրար, Մոնիկ Մոյկլեր և Ժակ Տարդի
ՕպերատորՏիերի Արբոգաստ
ԵրաժշտությունԷրիկ Սեռա
ՄոնտաժՋուլիեն Ռեյ
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ և Եգիպտոս
ԿինոընկերությունEuropaCorp
Տևողություն107 րոպե
Բյուջե$105 000 000
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

1912 թվական։ Խիզախ լրագրող Ադել Բլան-Սեկը պատրաստ է դիմել ամեն քայլի, որպեսզի բացահայտի ճշմարտությունն ու իր ընթերցողին ներկայացնի հերթական ցնցող լուրը։ Այս անգամ նա ուղևորվում է Եգիպտոս՝ նպատակ ունենալով գտնել Ռամզես II փարավոնի բժշկի մումիան։ Նա հույս ունի պրոֆեսոր Էսպերանդեի օգնությամբ կենդանացնել բժշկին, որ չափազանց խելացի էր և անգամ կարողացել էր պտերոդակտիլի ճուտին ստիպել դուրս գալ հնագույն ժամանակներից մնացած ձվից։ Ադելը ցանկանում է, որ փարավոնի բժիշկն օգնի բուժել իր քրոջը՝ Ագաթային, որ երկար ժամանակ կաթվածահար է։ Սակայն պարզվում է, որ նրա գտած մումիան բժիշկը չէ։

ԴերերումԽմբագրել

  • Լուիզա Բուրգուեն – Ադել Բլան-Սեկ
  • Մաթյե Ամալրիկ– Դելևե
  • Ժիլ Լելուշ – տեսուչ Ալբերտ Կապոնի
  • Ժան-Պոլ Ռուվ – Ժյուստեն դե Սեն-Յուբեր
  • Ջեքի Ներսեսյան – Մարի-Ժոզեֆ Էսպերանդե
  • Ֆիլիպ Նաոն – պրոֆեսոր Մենար
  • Նիկոլյա Ժիրո – Անժի Զբորովսկի
  • Լերա դե Կլերմոն-Տոներ – Ագաթա Բլան-Սեկ
  • Ժերար Շայլու – Ֆրանսիայի նախագահ Արման Ֆալիեր

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել