Ադելաիդա Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ադելաիդա Հովսեփի Ավագյան (ապրիլի 6, 1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 12, 2000, Ուիլյամսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր։
![]() | |
Ի ծնե | Ադելաիդա Հովսեփի Ավագյան[1] և ռուս.՝ Аделаида Иосифовна Авакян[1] |
Ծնվել է | ապրիլի 6, 1924 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 12, 2000 (76 տարեկան) |
Մահվան վայր | Ուիլյամսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահվան պատճառ | չարորակ ուռուցք |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Սննդի գիտահետազոտական ինստիտուտ |
Մասնագիտություն | բժիշկ, հետազոտող և physician-scientist |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Ամուսին | Արտավազդ Ձվակերյան |
Զավակներ | Աննա Գյուրջյան |
Ծնողներ | հայր՝ Հովսեփ Ավագյան, մայր՝ Մայրանուշ Վասիլյան |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ադելաիդա Ավագյանը ծնվել է Երևանում գյուղատնտես Հովսեփ Ավագյանի և մանկավարժ Մայրանուշ Վասիլյանի ընտանիքում։ Եղել է ընտանիքի անդրանիկ զավակը՝ ունեցել է երկու քույր և մեկ եղբայր՝ Դեզդեմոնա, Ռոբերտ, Էսֆիրա։ 6 տարեկան հասակում նվագել է դաշնամուր՝ ցուցաբերելով բարձր կատարողականություն։
1941 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, 1946 թվականին՝ Երևանի բժշկական ինստիտուտը, այնուհետև ընդունվել է Մոսկվայի Սննդի հիգենիայի գիտահետազոտական ինստիտուտ և տեղափոխվել է Մոսկվա։ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Առողջապահական համակարգի ուսումնասիրման նպատակով ընտրվել է որպես դեսպան մեկնելու Ինդոնեզիա, սական հրաժարվել է առաջարկից և իր գործունեությունը շարունակել Հայաստանում։ 1939-1971 թվականներին եղել է Համաճարակաբանության և հիգիենայի, 1971-1997 թվականներին՝ Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների Գիտահետազոտական ինստիտուտների սննդի հիգիենայի լաբորատորիաների վարիչ[2]
Գիտական գործունեությունԽմբագրել
Ավագյանն ավելի քան 120 գիտական աշխատությունների հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են մսամթերքի ջերմամշակման հիգիենային, արագընթաց եղանակներով սննդամթերքի սանբակտերիաբանական գնահատման հարցերին։ Ուսումնասիրել է սելենի և վիտամին A-ի՝ որպես պաշտպանական նյութերի ազդեցությունը քլորոպրենային քրոնիկական թունավորումների ժամանակ, ինչպես նաև հողում վնասակար քիմիական նյութերը՝ կապված մթնոլորտային օդի աղտոտման հետ[3]։
Ավագյանի շուրջ 100 գիտական հոդվածները տպագրվել են տարբեր միջազգային ամսագրերում։
ԸնտանիքԽմբագրել
1962 թվականին Ադելաիդա Ավագյանն ամուսնացել է ինժեներ Արտավազդ Ձվակերյանի հետ։ 1963 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Աննան։ 1998 թվականին Ադելաիդան տեղափոխվել է ԱՄՆ՝ դստեր մոտ։ 2000 թվականին նրա մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, որից երեք ամիս հետո մահացել է։ Թաղված է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ուիլյամսբուրգ հիշատակի այգում։
ԵրկերԽմբագրել
- Селен и витамин "А" как защитные вещества при хронической хлоропреновой интоксикации, 1980
- Изучение вредных химических агентов в почве в связи с загрязнением атмосферного воздуха, 1986
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?marc=1&authid=17397
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 68։ ISBN 99930-1-001-7